900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

Ընդամենը մեկուկես տարի առաջ 900 հազար դոլարով բարեկարգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից այգում 40 տույաներից մնացել է 26-ը, 24 աղբամանից՝ 10-ը, նստարանները գունաթափված են, դեկորատիվ թփերի մի մասը չկա, սալիկներն էլ կոտրված են։

Դեռ 2024-ի հուլիսին Factor TV-ն պարզել էր, որ ընդամենը ամսիներ առաջ տնկված տույաները, որոնցից յուրաքանչյուրը ձեռք էր բերվել 214 հազար դրամով, չորացել էին։ Այդ ժամանակ քաղաքապետարանից մեզ հայտնել էին, որ պուրակը դեռ շահագործման չի հանձնվել, այնինչ մեր հրապարակումից 3 ամիս առաջ քաղաքային իշխանությունը հայտարարել էր, որ շինաշխատանքներն ավարտին են հասել։

Բլոգեր Արթուր Չախոյանի գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ շինարարից աշխատանքներն ընդունել են 2024-ի մայիսի 14-ին։ Այսինքն՝ ստացվում է, որ շինբարեկարգման վարչությունը դա արել է մեր հրապարակումից 3 ամիս առաջ, բայց երբ բարձրաձայնել ենք թերությունների մասին՝ ասել են, որ շահագործման հանձնված չէ։

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետի այդ ժամանակվա մամուլի քարտուղարը նման հայտարարություն արել․ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Գարիկ Գրիգորյանն այսօր ասաց՝ այգու բարեկարգման ժամանակ չի աշխատել քաղաքապետարանում և հարցին չի կարող պատասխանել։ Նաև ասաց, որ նախորդ տարի շինարարին ստիպել են սեփական միջոցներով վերականգնել կոտրված սալիկները, թեև երաշխիքի ժամկետն ավարտվել էր։ Իսկ հիմա քաղաքապետարանն իր միջոցներով կփոխարինի սալիկները։

Մյուս թերությունների և շեղումների վերաբերյալ շինբարեկարգման վարչության պետի տեղակալը հորդորեց դիմել Կանաչապատման ՀՈԱԿ, «Երքաղլույս» ՓԲԸ, քանի որ սպասարկումն իրականացվում է իրենց կողմից։

Այս ամենը վերահսկողության բացակայության հետևանք է՝ պնդում է քաղաքային խնդիրները բարձրաձայնող Չախոյանը։

Թեմայի վերաբերյալ մեր առաջին հրապարակումից երկու ամիս անց տույաները փոխարինվել էին նորերով։ Ամիսներ անց դրանց մի մասը դարձյալ չորացել էր, իսկ սալիկները կոտրվել։

Ստացվում է, որ 2025-ի ամռանը մեր անդրադարձից հետո այգում աշխատանքներ չեն կատարվել, ավելի ճիշտ՝ որոշ աշխատանքներ կատարվել են, օրինակ, չորացած տույաները հանվել են և փոխարենը նորերը չեն տնկվել։ Այգու կանաչապատման մասով դրական եզրակացություն էր տվել Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Երբ այգու բարեկարգումից հետո նորատունկ տույաները չորացել էին, ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասել էր, որ իրենց մասնագետներն են օգնել շինարարական ընկերությանը, որպեսզի որակյալ ծառեր գտնեն և տնկվեն չորացածների տեղում։ Այսօրվա մեր հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, որ այդ տույաների մի մասը դարձյալ չորացել է, և դրանց տեղում նոր ծառեր չեն տնկվել, Բեգոյանը պնդեց.

«Ոչ, տույաները իրենց տեղում են։ Մեկ-երկու տույա հնարավոր է չորացած լինի, դա նորմալ է։ Մենք շահագրգռված ենք, որ տնկանյութը որակով լինի, որ ճիշտ տնկվի, ինչի արդյունքում տարուց ավելի է՝ իրանց տեղում են ու կանաչ, իրանց համար լավ աճում են»։

2024-ի մեր հրապարակումից հետո հարցաքննվել էին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, ինչպես նաև տարածքը 900 հազար դոլարով բարեկարգած «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության տնօրեն Համլետ Ավետիսյանը։ Գլխավոր Դատախազությունից Factor TV-ին հայտնել էին, որ պուրակի չորացած ծառերը կապալառու կազմակերպությունն իր միջոցներով փոխարինել են և տվյալ տարածքում իրականացվող անավարտ աշխատանքների պատճառով պուրակը դեռևս չեն հանձնվել պատվիրատուին։ Ի դեպ, այգու բարեկարգման ժամանակ շինբարեկարգման վարչության պետի ու տեղակալի պաշտոնները զբաղեցնող անձինք այժմ քաղաքապետարանում չեն աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան