Արման Ծառուկյանը վերադարձել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակ

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

UFC-ն թարմացրել է անկախ քաշային կարգից (Pound-for-pound) դասակարգման աղյուսակը, որում ընդգրկվում է 15 մարտիկ։

Արման Ծառուկյանը վերադարձել է վարկանիշային ցուցակ և զբաղեցնում է 15-րդ տեղը։ Թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման աղյուսակում հայ մարտիկը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն ամերիկացի Ջայսթին Գեյջիին։ Թեթև քաշային կարգի գործող չեմպիոնն Իլյա Տոպուրիան է։

UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել կիսամիջին քաշային կարգում (մինչև 77 կգ) չեմպիոն Իսլամ Մախաչևը։

Հիշեցնենք, որ 29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում նախորդ մենամարտն անցկացրել է 2025թ․ նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։ Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Pound-For-Pound UFC

1․ Իսլամ Մախաչև (Ռուսաստան)

2․ Իլյա Տոպուրիա (Իսպանիա)

3․ Համզատ Չիմաև (ԱՄԷ)

4․ Ալեքսանդր Վոլկանովսկի (Ավստրալիա)

5․ Ալեքս Պերեյրա (Բրազիլիա)

6․ Պետր Յան (Ռուսաստան)

7․ Թոմ Ասպինալ (Մեծ Բրիտանիա)

8․ Մերաբ Դվալիշվիլի (Վրաստան)

9․ Ալեքսանդր Պանտոժա (Բրազիլիա)

10․ Ջոշուա Վան (Մյանմա)

11․ Չարլզ Օլիվեյրա (Բրազիլիա)

12․ Դրիկուս դյու Պլեսի (Հարավաֆրիկյան Հանրապետություն)

13․ Ջեք Դելա Մադալենա (Ավստրալիա)

14․ Մագոմեդ Անկալաև (Ռուսաստան)

15․ Արման Ծառուկյան (Հայաստան)