Իրանը պաշտոնապես հաստատել է Ալի Լարիջանիի սպանությունը

Լուրեր

18.03.2026 | 14:05
Անցած 1 օրում գրանցվել է 18 ավտովթար․ 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
18.03.2026 | 13:56
Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
18.03.2026 | 13:47
Քոչարյանը թող հանգստացնող միջոցառումներ իրականացնի. չի հանգստանում,ապօրինի գույքի փաթեթ կա. Ավանեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:38
«Բոլորին դեմ եմ»-ը պաշտոնապես պետական գրանցում է ստացել
18.03.2026 | 13:30
Արեգ Վաթյան․ Այս տարվա գլխավոր նպատակը հստակ է
18.03.2026 | 13:25
Սահմանադրության տեքստն առանց Անկախության հռչակագրի է փոխանցվել ՔՊ-ին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 13:22
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 13:14
Բեյրութին Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 24-ը՝ վիրավորվել
18.03.2026 | 13:07
ՍԴ դատավորների աշխատավարձը կավելանա՝ կախված ստաժից․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 12:59
ԱՄՆ-ը հարվածել է Հորմուզի նեղուցի մոտ Իրանի հրթիռային օբյեկտներին
18.03.2026 | 12:53
Անահիտ Ավանեսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:50
Արման Ծառուկյանը վերադարձել է UFC-ի անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակ
18.03.2026 | 12:34
Խաղային կայքով 3 ավտոմեքենա է շահել, ավելի քան 532 մլն դրամ պարտվել․ դատախազը՝ դատարանում Դիանա Գասպարյանի ամուսնու մեղադրանքի մասին
18.03.2026 | 12:25
Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել Իլյա 2-րդ պատրիարքի մահվան կապակցությամբ
18.03.2026 | 12:18
Ներդրումային խարդախություններից և կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների ակցիան՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը երեքշաբթի ուշ երեկոյան հաստատել է Իսրայելի հայտարարությունը, որ երկրի Անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է գիշերային օդային հարվածի ժամանակ, գրում է France 24-ը։

«Նահատակների մաքուր հոգիները գրկեցին Աստծո արդար ծառա՝ նահատակ Ալի Լարիջանիի մաքրագործված հոգին։ Իրանի և Իսլամական հեղափոխության առաջընթացի համար ամբողջ կյանքի պայքարից հետո նա, ի վերջո, հասավ իր վաղեմի նպատակին, պատասխանեց աստվածային կոչին և պատվով արժանացավ նահատակության քաղցր շնորհին ծառայության խրամատում»,- նշում է խորհուրդը՝ հավելելով, որ նրա որդին և թիկնապահները մահացել են նրա հետ։

Ալի Լարիջանին սպանվել է ավիահարվածի ժամանակ՝ իր որդու՝ Մորտեզայի և մի քանի թիկնապահների հետ միասին։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ հարվածի ժամանակ զոհվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի անվտանգության հարցերով փոխքարտուղար Ալիռեզա Բայաթը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացից հետո՝ երկրի բանակը նույնպես հաստատել էր, որ Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին սպանվել է ավիահարվածի ժամանակ։

Երեքշաբթի Իրանը նաև հաստատել էր, որ «Բասիջ» ռազմականացված ուժերի ղեկավար Ղոլամռեզա Սոլեյմանին սպանվել է «ամերիկա-սիոնիստական ​​թշնամու կողմից իրականացված ահաբեկչական հարձակման» արդյունքում։

Իրանի կիսապաշտոնական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Լարիջանիի և Սոլեյմանիի հուղարկավորությունը տեղի կունենա չորեքշաբթի ։

Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքիանը «խորը ցավ և ափսոսանք» է հայտնել Լարիջանիի մահվան կապակցությամբ։

«Ես նրանից ոչինչ չտեսա, բացի բարյացակամությունից, խորաթափանցությունից, ընկերությունից և հեռատեսությունից։ Անկասկած, շատ դժվար է փոխհատուցել այս կորուստը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի