20-ից ավելի ուժ, 1 աթոռ, հին դեմքեր, նոր դաշինքներ․ ով ում հետ է միանում առաջիկա ընտրություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.03.2026 | 23:25
ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի մահը
17.03.2026 | 23:17
Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները
17.03.2026 | 22:59
Մահացել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը
17.03.2026 | 22:46
ԱԹՍ-ներով և հրթիռներով նոր հարձակում է իրականացվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա. ԶԼՄ
17.03.2026 | 22:31
20-ից ավելի ուժ, 1 աթոռ, հին դեմքեր, նոր դաշինքներ․ ով ում հետ է միանում առաջիկա ընտրություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 22:16
Telegram-ը Ռուսաստանում արդեն 80%-ով արգելափակված է
17.03.2026 | 21:58
ՄԱԿ-ը հետաքննում է Իրանում աղջիկների դպրոցին ուղղված հարվածը
17.03.2026 | 21:42
Իրանի պատերազմը սկսել ենք Իսրայելի ճնշման պատճառով. ԱՄՆ հակաահաբեկչական ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
17.03.2026 | 21:30
Դիմում եմ ընդդիմությանը, որ ընտրակաշառք եք որակում առողջապահության ապահովագրությունը՝ դո՛ւք անեիք այդ ռեֆորմը, ձեզ ընտրեին․ Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 21:21
Քուվեյթը հայտարարել է, որ երկու հրթիռ և 13 դրոն է որսացել
17.03.2026 | 21:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.03.2026 | 20:55
Ֆրանսիան երբեք չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողություններին. Մակրոն
17.03.2026 | 20:44
«Ադրբեջանում կառավարության քննադատների ձերբակալության վերաբերյալ ՄԻԵԴ-ի որոշումները չեն կատարվում». ԵԽ Նախարարների կոմիտե
17.03.2026 | 20:30
Մեզ առաջարկվում է երկընտրանք՝ Փաշինյա՞ն, թե Կարապետյան, պատերա՞զմ, թե խաղաղություն․ ես մերժում եմ դա․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.03.2026 | 20:14
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Առաջիկա 5 տարում Կառավարության շենքում աշխատասենյակ ունենալու և երկիրը ղեկավարելու հայտ է ներկայացրել 20-ից ավելի քաղաքական ուժ։ Նրանց մի մասը դաշինքներ է կազմել, մյուս մասը վստահ է՝ հաջողության կհասնի միայնակ։ Ընտրություններին ավելի քան 2 ու կես ամիս դեռ կա, բայց հիմնական դերակատարներն արդեն ուրվագծվում են։

Ռոբերտ Քոչարյանը դարձյալ հավակնում է վարչապետի աթոռին։ «Հայաստան» դաշինքը երեկ հայտարարեց՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու են դաշինքով․ դրա կազմում կլինեն «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։  

Քոչարյանը հայտարարեց՝ չի հանգստանալու այնքան ժամանակ, քանի դեռ գործող վարչախումբը չի հեռացվել։ 

Իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն ամենևին մտադիր չէ հեռանալ․ դեռ տարեվերջին էին հայտարարել՝ մասնակցելու են ընտրություններին առանց դաշինք ձևավորելու։ Այս ընտրություններում ՔՊ-ի հիմնական մրցակիցը, ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած վերջին հարցումների, Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան»-ն է լինելու։ Նրանք բացառում են համագործակցությունն իշխող մեծամասնության հետ։

Կարապետյանը փաստացի չի կարող վարչապետի թեկնածու լինել, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է: Նրա կուսակցությունն օրենսդրական այս արգելքը մտադիր է հաղթահարել ընտրություններում հաղթելու դեպքում օրենսդրությունը փոխելու միջոցով:

«Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի ղեկավարած քաղաքական ուժերը պետք է զրկված լինեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

«Իրենք այնքան ընտրախախտումներ են արել, որ ես կոչ կանեի իշխանություններին՝ ընդհանրապես չգրանցել։ Դրանք լրիվ քրեաօլիգարխիկ ուժեր են, ի՞նչ կապ ունեն քաղաքականության հետ, որ մի հատ էլ ընտրություններին թույլ տան մասնակցեն»,- նշեց Խուրշուդյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ը, «Մայր Հայաստան»-ը և «Դեմոկրատական այլընտրանք»-ն ընտրություններին կմասնակցեն «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ 

Գագիկ Ծառուկյանը դեռ չի պարզաբանում՝ ով է լինելու իր հիմնած «քաղաքական Նոյյան տապանի» վարչապետի թեկնածուն։

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Ընտրություններից երեք ամիս առաջ կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր՝ «պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է»: «Ուժեղ Հայաստան»-ից չեն բացառել՝ քննարկվում են տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ համագործակցության ձևաչափերը։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերին» միացել են «ՀայաՔվե»-ը և «Շանթ դաշինք»-ը՝ ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով։ Արման Թաթոյանը ՀՀ նախկին նախագահներին հորդորում էր չմասնակցել 2026-ի ընտրություններին․ «Պաշտոնաթող 3 նախագահներն այսօր սնուցում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը սնվում է նրանցից»։ 

3-րդ նախագահի առաջնորդած ընդդիմադիր բևեռում, կարծես, հակված են լսել այս խորհուրդը։ ՀՀԿ-ն առայժմ չի հայտարարել, որ մտադիր է մասնակցության հայտ ներկայացնել։ Իսկ խորհրդարանական ընդդիմադիր 2-րդ ուժի՝ «Պատիվ ունեմ»-ի մյուս թևից՝ Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունից հայտարարել են՝ առաջիկա ընտրություններին չեն մասնակցելու։

Քաղտեխնոլոգ  Արմեն Բադալյանը չի բացառում, որ «Ուժեղ Հայաստան»-ին կարող են թույլ չտալ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժերի կոալիցիայի մասին խոսելու համար էլ շուտ է․ «Եթե երեքը միասին գնան քվեարկության, ընտրություն, ընտրություններն ազնիվ անցնեն, մոլդովական սցենար տեղի չունենա, Եվրամիությունը, Ռուսաստանը չխառնվեն և այլն, այո՛, այդ դեպքում մեծանում են ընտրական գործընթացում ՔՊ-ի նկատմամբ մեծամասնություն ունենալ, հաղթելու, բայց ես հակված չեմ մտածելու, որ այդպես է ընտրական գործընթացն անցնելու»։

Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան»-ը դաշինքով է մասնակցելու ընտրություններին, թե ինչ ձևաչափով, կհայտարարեն ապրիլի 11-ի համագումարում։  Բանակցություններ են վարել ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ նախկին ՔՊ-ական, ՄԱՍԿ նորաստեղծ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանի հետ։

«Ապրելու երկիր»-ը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին, սակայն ձևաչափը դեռ չեն որոշել։ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համաձայնության չեն եկել։ 

«Հանրապետություն» կուսակցությունը նույնպես մասնակցելու է ընտրություններին, վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է։ Երևանի ավագանիում քաղաքական ուժը ՔՊ-ի հետ դաշինքում է, սակայն Սարգսյանը պնդում է՝ իր և ՔՊ-ի մոտեցումների միջև սկզբունքային տարբերություններ կան։ Դրանցից մեկը, օրինակ, նախագահական կառավարման մոդելին կողմնակից լինելն է․ «Ես Փաշինյանի կողմնակիցը չեմ, ով էդ ասում է, մանիպուլացնում է»։ 

Քաղաքական հայտ է ներկայացրել նաև Ռուսաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ռեֆորմիստներ» կուսակցությունը, ընտրական ցուցակը հենց Հարությունյանն է գլխավորելու։ 

Արման Բաբաջանյանի ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը նույնպես մասնակցելու է հերթական խորհրդարանական ընտրություններին՝ ընդլայնված ցուցակով։

Հայաստանի շնորհապետական կուսակցությունը միայնակ է մասնակցում ընտրություններին, կոալիցիաներ չի կազմելու, փոխարենը բանակցություններ է վարում առանձին անհատների հետ։ Կուսակցության ղեկավար Գուրգեն Սիմոնյանը պնդում է՝ հեղափոխության ժամանակ հռչակված, սակայն չկապիտալիզացված արժեքները կապիտալիզացնելով են զբաղվելու։

«Նժար» շարժումը հայտարարել է՝ ընտրություններին մասնակցելու է դաշինքով, սակայն որ ուժի հետ, դեռ հայտնի չէ։ Քաղաքական հայտ են ներկայացրել նաև Վարդան Ղուկասյանի ղեկավարած «ԴՕԿ»-ը, Միհրան Պողոսյանի ղեկավարած «Հայոց համազգային միասնությունը», Հայկ Մարությանի «Նոր ուժը», Տիգրան Խզմալյանի Հայաստանի եվրոպական կուսակցությունը։ Վերջինս կոչ է անում բոլոր արևմտամետ ուժերին միավորվել։ 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Factor TV-ին հայտնել են՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Բարգավաճ Հայաստան»,-ը «Քրիստոնեադեմոկրատական» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները մասնակցության հայտ լրացնելու օգտահաշիվ են բացել։

Այսպիսով, ընտրություններից 82 օր առաջ քաղաքական դաշտը գտնվում է ակտիվ վերախմբավորման փուլում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան