53-ամյա կալանավորի դին հայտնաբերվել է կախված վիճակում 

Լուրեր

30.09.2026 | 18:40
Հայ մարզիկները 5 ոսկե մեդալ են նվաճել մուայթայի միջազգային մրցաշարում
30.09.2026 | 18:32
ԱԳՆ նախկին շենքը կվերափոխվի նոր հանրային ու մշակութային տարածքի
30.09.2026 | 18:21
«Կտրականապես հերքում ենք որևէ քաղբանտարկյալի առկայությունը»․ Պեսկով
30.09.2026 | 18:15
Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխեց տնային կալանքով
30.09.2026 | 18:10
Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ է անցկացրել // ԱՄՆ զորքերը հեռանում են Իրաքից․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 18:03
Վերլուծվում է վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման և իրացման գների վերաբերյալ տվյալները․ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
30.09.2026 | 17:52
1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը
30.09.2026 | 17:44
ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները
30.09.2026 | 17:40
Պաշտպանը միջնորդեց մինչև 70 միլիոն դրամ գրավով ազատել Ալիկ Ալեքսանյանին․ Դատախազությունը պահանջեց նրան թողնել կալանքի տակ
30.09.2026 | 17:33
ՊՆ-ն՝ Մուրացանի հոսպիտալից հեռացված և այդպես էլ չվերադարձված լուսանկարների մասին
30.09.2026 | 17:26
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
30.09.2026 | 17:18
Ալիկ Ալեքսանյանի պաշտպանը կաշկանդվում է տեսախցիկներից. դատարանն արգելեց տեսանկարահանում իրականացնել
30.09.2026 | 17:13
ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»
30.09.2026 | 17:04
Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 16:56
Սկեսուրին մեղադրանք է առաջադրվել հարսին ինքնասպանության հասցնելու համար
Բոլորը

Տարեսկզբից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել կալանավայրում։ Տեղեկությունը Factor TV-ի հետ զրույցում հաստատեցին Քրեակատարողական ծառայությունից. «Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում»։

Shamshyan.com-ը գրել էր, որ այս իրավիճակը լարված դրություն է առաջացրել հիմնարկում, ինչի պատճառով զանգվածային հացադուլ է սկսվել։ ՔԿԾ հասարակայնության և լրատվության վարչության պետ Նոնա Նավիկյանը հերքեց այս տեղեկությունը. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում այս պահի դրությամբ հացադուլի մեջ է գտնվում 3 անձ, որոնք հացադուլ հայտարարել են մարտի 16-ից։ Նրանցից երկուսի հացադուլը պայմանավորված է իրենց առաջադրված մեղադրանքներով, իսկ մեկինը՝ առողջական խնդիրներով։ Վերոնշյալ դեպքերը որևէ առնչություն չունեն արձանագրված մահվան դեպքի հետ»։

Հիշեցնենք՝ առաջին դեպքը ևս առնչվում էր «Արմավիր» ՔԿՀ-ին։ Փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից հիվանդանոց տեղափոխված 44-ամյա Տավրոս Ոսկանյանը մահացել է.

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1982թ․ ծնված կալանավորված անձի ինքնազգացողության վատթարացման պատճառով 29․01․2026թ․ կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական կենտրոն։ 04․02․2026թ․ կալանավորված անձը տեղափոխվել է պալիատիվ բուժօգնության կենտրոն։ 17․02․2026թ․ կենտրոնում գրանցվել է կալանավորված անձի կենսաբանական մահը։

ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը Factor TV-ին հայտնել էր, որ կալանավորն առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, ինչի մասին ավելի քան մեկ տարի է՝ բարձրաձայնում էին։ Բողոքելով իր առողջական վիճակի մասին ահազանգերին ընթացք չտալու դեմ՝ Ոսկանյանը մի քանի անգամ հացադուլ էր հայտարարել և օտար մարմիններ կուլ տվել: Դրանցից մի քանիսը չէին հեռացվել օրգանիզմից։

Ավելի ուշ Factor TV-ի հետ զրույցում ուշագրավ մանրամասներ էր հայտնել ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ղեկավար Կամո Մանուկյանը։ Պարզվում է՝ կալանավորն ունեցել է կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, սակայն բյուրոկրատական քաշքշուկի պատճառով նրա խափանման միջոցը ժամանակին չէր փոխել։

Ռոզա Վարդանյան