ՀՀԿ ԳՄ մի շարք անդամներ չկան ցուցակում. կուսակցությանը միայնա՞կ են թողել

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված չեն կուսակցության Գործադիր մարմնի մի շարք անդամներ:

Օրինակ՝ ՀՀԿ ակունքներում կանգնած ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Գալուստ Սահակյանը, ավելի երիտասարդ թևից՝ Սամվել Ֆարմանյանը, Կարեն Կարապետյանը, Կարեն Ավագյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը,  Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը:

Ուշագրավ է, որ ՀՀԿ-ի համար այս դժվարին փուլում կուսակցության ակունքներում կանգնած ՀՀԿ-ականները չկան նախընտրական ցուցակում: Ինչո՞ւ են կուսակցությանը միայնակ թողել:

«Դա ձեր եզրակացությունն է, որ ես կուսակցությանը մենակ եմ թողել: Ես կուսակցության հետ եմ և շատ ավելի օգտակար եմ կուսակցության համար: Այս ընթացքում իմ հնչեցրած տեսակետները շատ ավելի կարևոր են, քան ցուցակում լինելը»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Սամվել Նիկոյանը:

Ըստ պատգամավորի՝ հիմա այնպիսի ժամանակներ են, որ շատերը, մասնավորապես՝ ինքը կուսակցությանը կարող  է շատ ավելի օգտակար լինել չգտնվելով խորհրդարանում:

«Այսօր խորհրդարանում նոր սերնդի գալու հետ մեկտեղ նոր որակական կամ արժեքային ինձ համար անհասկանալի և անընդունելի որակներ են լինելու, որտեղ գուցե իմ գործընկերներն ավելի արդյունավետ կարող են լինել, քան ես»,- ընդգծեց Նիկոյանը՝ հավաստիացնելով, որ ինքն իր բոլոր լծակները կներդնի ՀՀԿ-ի համար:

Սամվել Նիկոյանը համոզված է՝ այսօր Հանրապետականն ավելի շատ անելիքներ ունի , քան այն ժամանակ, երբ իշխանություն էր:

«Ես տեսնում եմ այն մարտահրավերները, որոնք կան  թե՛ արտաքին քաղաքական հարցերում, թե՛ անվտանգությանը, թե՛ տնտեսությանն առնչվող հարցերում»,- հավելեց Նիկոյանը՝ շեշտելով, որ ժողովուրդը ևս շատ մոտ ապագայում դա կզգա: