ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ շեշտակի ուշադրություն դարձնելու արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգմանը

Լուրեր

09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
Բոլորը

Խոշոր աղետների դեպքում միջազգային օգնության համակարգումը էական նշանակություն ունի: ԵՄ-ն կողմից ֆինանսավորվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» (PPRD East 2) ծրագիրը նպաստել է համակարգման մեխանիզմի մասին գիտելիքների տարածմանը, վերջերս 2018 թ. հուլիսի 13-14-ը Դանիայում անցկացված ուսուցանողների վերապատրաստման տարածաշրջանային սեմինարի միջոցով: 2018թ. նոյեմբերի 13-14-ը հայ փորձագետները անցկացրեցին ազգային սեմինար փրկարարական անձնակազմի համար՝ Դանիայում կայացած սեմինարի ընթացքում իրենց ձեռք բերած փորձի հիման վրա:

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից ի վեր, միջազգային հանրությունը մեծ առաջընթաց է արձանագրել աղետների դեպքում օտարերկրյա օժանդակության համակարգման մեխանիզմների բարելավման գործում: Քաղաքային որոնողափրկարարական թիմերի հավաստագրումը, տեղում գործառնությունների համակարգման կենտրոնների ստեղծման ընթացակարգերը և ընդունող երկրի աջակցության ուղեցույցները. նման մեխանիզմների միայն մի քանի օրինակ են: ԵՄ-ն կողմից ֆինանսավորվող PPRD East 2 ծրագիրը խթանել և ուսուցանել է նման մեխանիզմների կիրառումը վերապատրաստման դասընթացների, սեղանի շուրջ ուսումնական վարժությունների, լայնածավալ դաշտային վարժանքների և, 2018 թ. հուլիսին Դանիայում կայացած տարածաշրջանային սեմինարի միջոցով: Սեմինարի ձևաչափն էր՝ «ուսուցանողների վերապատրաստում» և, ակնկալվում էր, որ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից մասնակիցները իրենց երկրներում նմանատիպ սեմինարներ կկազմակերպեն:

Որպես Դանիայում կայացած ԵՄ սեմինարի (http://pprdeast2.eu/en/2018/pprd-east-2-workshop/) հետագա քայլ, 2018 թ. նոյեմբերի 13-14-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպեց առաջին նման ազգային սեմինարը Երևանում, Միջազգային որոնողական և փրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) կողմից հավաստագրված Հայաստանի Քաղաքային որոնողափրկարարական թիմի անդամների մասնակցությամբ: Սեմինարի ընթացքում նշվեց, որ միջազգային համակարգման մեխանիզմները կիրառելի են ոչ միայն Հայաստանում լայնածավալ աղետի դեպքում, այլև եթե Հայաստանի փրկարարական թիմերն աղետների արձագանքման աջակցություն ցուցաբերելիս լինեն արտերկրում: Այս սեմինարի հաջողության հիման վրա, Հայաստանը կկազմակերպի նմանատիպ սեմինարներ երկրի այլ մասերում` ապահովելու, որ ավելի մեծ թվով փորձագետներ ունենան գիտելիքներ միջազգային համակարգման մեխանիզմների վերաբերյալ: Ի վերջո, մտադրությունն այն է, որ այդ մեխանիզմները ներառվեն նաև բնակչության պաշտպանության ազգային ակադեմիայի ուսումնական ծրագրում, որպեսզի ապագա բնակչության պաշտպանության աշխատակիցները պատրաստված լինեն միջազգային միջավայրում գործելուն: «Փաստացի, Դանիայում կայացած ԵՄ սեմինարի ընթացքում ձեռք բերված գիտելիքը հիմա տարածվում է ինչպես օղակները ջրում », – ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր հրահանգիչ, մայոր Սամվել Այվազյանը և ավելացրեց, որ «սա մեզ ավելի մոտեցնում է այն գործելակերպին, թե ինչպես է կազմակերպվում աղետների արձագանքումը ԵՄ-ում»: