Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է հայաստանակենտրոն․ պատգամավորի թեկնածու

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության 4-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝  իրենց քաղաքական թիմն ունի մի շատ կարևոր առանձնահատկություն․ այն մշակութային քաղաքակրթական կառույց է։

«Սա միայն քաղաքական կազմակերպություն չէ և չի էլ լինելու այդպիսին, մեր կուսակցության հիմքը մեր ժողովրդի մշակութային քրիստոնեկան այն ոգեղենությունն է, որը կուղենշի այն ճանապարհը, որի հիմքի վրա հնարավոր կլինի բոլոր ծրագրերն իրականացնել։ Մշակույթը  հասարակությունն ու պետությունը սոսնձող ուժ է, առանց որի որևէ բան անել հնարավոր չէ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սուքիասյանը՝ շեշտելով, որ կուսակցության համար առաջնայինը գիտաարդյունաբերական համալիրի վերականգնումն է՝ զուգորդված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի վերաբերյալ կուսակցության ունեցած դիրքորոշմանը՝ պատգամավորի թեկնածուն  նշեց, որ կողմնորոշումը հոգեկան հիվանդություն է, և իրենք չունեն կողմնորոշում արտաքին քաղաքականության մեջ։

«Սխալ է արևմտամետ, թուրքամետ, ռուսամետ ասվածը։ Մենք ունենք հայաստանակենտրոն մտածողություն։ Մեր արտաքին քաղաքականությունը լինելու է հայաստանակենտրոն»,-նշեց նա։