Այն քաղաքական ուժերը, որոնք համարում են՝ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, պետք է հաշվարկեն դրա բոլոր վնասները. Թևան Պողոսյան

Լուրեր

08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
Բոլորը

ԵԱՏՄ-ից դուրս գալը երկար գործընթաց է, և եթե մտնելուց հաշվարկներ չենք արել, դուրս գալուց էլ առանց հաշվարկների, ուղղակի ասենք՝ դուրս գանք, երևի այնքան էլ հիմնավոր չի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով օրերս ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքի անդամների կոչերին:

Հիշեցնենք՝ հարցն օրակարգ մտավ այն բանից հետո, երբ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկեց Հայաստանի օրենսդրությունում ամրագրել ռուսերենի պաշտոնական կարգավիճակը, որպեսզի ազգային վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում ճանաչվեն:

«Այն քաղաքական ուժերը, որոնք համարում են՝ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, ունեն մեծ տնային աշխատանք կատարելու, հաշվարկելու դուրս գալու գործընթացը, բոլոր վնասները կամ բոլոր կողմերը և ներկայացնելու համոզիչ փաստարկներ»,- ընդգծեց Պողոսյանը:

Թևան Պողոսյանը հիշեցնում է՝ չնայած նրան, որ ինքը կողմակից չի եղել ԵԱՏՄ-ին անդամակցելուն և հիմա էլ նույն տեսակետին է, այդուհանդերձ կարծում է՝ որոշումներ կայացնելիս պետք է փորձել սխալը սխալի հետևից թույլ չտալ:

Ազգային ժողովի նախկին պատգամավորը զրույցի ընթացքում անդրադարձավ նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմանը և Արցախում օրերս տեղի ունեցած ընտրություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան