Ալիևն ու Կոշտան վերահաստատել են ընդհանուր ռազմավարական նպատակը՝ խաղաղ Հարավային Կովկաս

Լուրեր

30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:41
Իսրայել թռչող Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի են եղել ու կռվի բռնվել․ նրանցից մեկը փորձել է կործանել ինքնաթիռը․ մանրամասներ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
30.09.2026 | 13:12
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 13:03
Դատախազությունը նախկին պաշտոնյա Աշոտ Արզումանյանից և փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 16 անշարժ գույք և ավելի քան 1.6 մլրդ դրամ
30.09.2026 | 12:52
ՈՒԵՖԱ-ի նախագահը Ջանի Ինֆանտինոյին կոչ է արել հեռանալ ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնից
30.09.2026 | 12:43
Ռազմական ոստիկանության պետը շրջայց է կատարել բանակային դիրքերում և զորամասերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 12:31
ՌԴ-ն սպառնում է միջուկային զենք օգտագործել Կալինինգրադի շրջափակման դեպքում
30.09.2026 | 12:30
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին Դատախազություն են հրավիրել
30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԵՄ Խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան վերահաստատել են իրենց ընդհանուր ռազմավարական նպատակը՝ խաղաղ, կայուն, փոխկապակցված և բարգավաճ Հարավային Կովկաս՝ առանց բաժանարար գծերի, նաև ողջունել տարածաշրջանում դրական զարգացումները, մասնավորապես, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի պատմական դինամիկան։ Այս մասին ասվում է Իլհամ Ալիևի և Անտոնիո Կոշտայի համատեղ հայտարարության մեջ։

Գոհունակությամբ նշվում են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները և հետագա քայլերը՝ երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար։ Եվրամիության Խորհրդի նախագահը վերահաստատել է ԵՄ-ի լիակատար աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին՝ փոխադարձ երկխոսության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար։

Ընդգծելով Ադրբեջանի և Եվրամիության միջև գործընկերության ռազմավարական բնույթը՝ նախագահները վերահաստատել են  իրենց հանձնառությունը՝ խորացնելու քաղաքական երկխոսությունը և գործնական համագործակցությունը՝ հիմնվելով վերջին բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված դրական դինամիկայի վրա, այդ թվում՝ անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Այս համագործակցությունը համապատասխանում է երկու կողմերի փոխադարձ շահերին և նպաստում է խաղաղության, կայունության, տրանսպորտային կապի և կայուն զարգացման ամրապնդմանը Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ավելի լայն տարածաշրջաններում։ Նրանք նաև նշել են Ադրբեջանի կողմից Ղարաբաղում հետհակամարտային լայնածավալ վերականգնման և զարգացման ջանքերը։

Ադրբեջանի նախագահը և Եվրոպական Խորհրդի նախագահը նշել են Ադրբեջանի կարևոր դերը տարածաշրջանային կապի ապահովման գործում, մասնավորապես, Միջին միջանցքի շրջանակում, որն ամրապնդում է Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև տրանսպորտային, առևտրային, էներգետիկ և թվային կապերը։ Եվրամիությունը վերահաստատել է իր հանձնառությունը Ադրբեջանի հետ համագործակցելու տրանսպորտային կապի ոլորտում՝ «Գլոբալ դարպաս» նախաձեռնության և այլ համապատասխան մեխանիզմների շրջանակներում, ներառյալ՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում երկաթուղիների արդիականացման աջակցությունը, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման շարունակական ջանքերը:

Նշելով էներգետիկայի ոլորտում իրենց երկարաժամկետ ռազմավարական գործընկերությունը՝ նախագահները վերահաստատել են Ադրբեջանի դերը որպես Եվրոպայի էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման հուսալի գործընկեր և արտահայտեվ իրենց հանձնառությունը՝ շարունակելու 2022 թվականին ստորագրված էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացումը։Նրանք ընդգծել  են Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խորհրդի և կանաչ էներգիայի վերաբերյալ հանդիպման կարևորությունը, ինչպես նաև վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ քամու և արևային էներգիայի արտադրության ոլորտում համագործակցության ընդլայնման և ցանցային փոխկապակցման նախագծերի իրականացման ներուժը, ինչպիսին է Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը։

Նախագահները շեշտել են  պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը՝ կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, ծայրահեղականության, զենքի և թմրանյութերի անօրինական շրջանառության, փողերի լվացման, մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի նման ի հայտ եկող սպառնալիքներին հակազդելու համար։

Ընդգծվում է թվային փոխակերպման և նորարարության ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Նրանք նաև ողջունել են Վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի շարունակական իրականացումը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի