Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
20.05.2026 | 20:44
Վրաստանի վարչապետը բաց նամակով դիմել է Եվրամիությանը
20.05.2026 | 20:30
Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Վանաձորում․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 20:21
Արմավիրի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
20.05.2026 | 20:06
«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ կիրականացվի ուժեղացված ծառայություն. ՆԳՆ
20.05.2026 | 19:49
ՄԻՊ-ն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
20.05.2026 | 19:36
Հաղարծին գյուղում վագոն-տնակ է այրվել
20.05.2026 | 19:20
Կարեն Խաչանովը դուրս մնաց Համբուրգի մրցաշարից
20.05.2026 | 19:07
Դիմակավորված անձինք չեն հետևել Փաշինյանի հորդորին և մինչ այժմ չեն ներկայացել․ ՔԿ-ն չի հայտնում՝ ուսումնասիրում է արդյոք տեսանյութի բեմականացված լինելու վարկածը
20.05.2026 | 18:54
ՔԿ-ից չեն մեկնաբանում Նարեկ Կարապետյանի պահանջը․ փաստաբանը հայց կներկայացնի դատարան
20.05.2026 | 18:44
Ենթադրում եմ` Փաշինյանը ճղած բոթասային մանկություն է ունեցել, պրոեկտում է իմ վրա. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 18:28
Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում
20.05.2026 | 18:19
ՌԴ-ն փորձում է մասշտաբայնացված Գյումրի-2 իրականացնել․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարարությունն արձագանքել է Գեղարքունիքի սահմանին ադրբեջանական նոր դիրքի մասին տեղեկատվությանը։ Նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է պնդումը, որ ադրբեջանական դիրքը Հայաստանի տարածքում է կառուցվել։

Factor TV-ի փաստեր ստուգող թիմն առաջինն էր ստուգել թեմայի վերաբերյալ պնդումները, որ արել էին «Միասնության թևեր» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Ըստ այդմ, մենք մեզ վրա պատասխանատվություն ենք վերցրել՝ վերստուգելու մեր պնդումները՝ դրանով իսկ ստուգելով Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի ասածները։

Թաթոյանի և Պապիկյանի ասածները ստուգելիս մենք ցուցադրել էինք Planet Lab-ի արբանյակային լուսանկարներ, դրանք համադրել էինք Գուգլի քարտեզներում երևացող սահմանի հետ և պնդել էինք, որ օգոստոսին ադրբեջանական զինված ուժերի կառուցած նոր դիրքի մի մասը ՀՀ տարածքում է։

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը պնդում է, որ Գուգլի քարտեզներում սահմանները չեն արտահայտում իրավական հիմքերը։ Թորոսյանը ցույց է տալիս 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզ, որի վրա իրենք դեղինով գծել են սահմանը, ու պնդում է՝ այդ քարտեզի համաձայն՝ ադրբեջանական դիրքը ՀՀ տարածքում չէ։

«Կապույտ գծանշումով ներկայացված է այն դիրքը, որի մասին այս քննարկումները սկիզբ են առել և շարունակվում են արդեն օրեր շարունակ։ Ինչպես տեսնում եք՝ Ադրբեջանի զինված ուժերի դիրքը չի հատում ՀՀ պետական սահմանագիծը»,- նշում է Թորոսյանը։

Մենք ի գիտություն ենք ընդունում, որ Պաշտպանության նախարարությունն օգտագործում է ԽՍՀՄ քարտեզ, և հենց այդ քարտեզի վրա ենք դնում մեր ունեցած արբանյակային լուսանկարը։ Խոսքը Planet Lab-ի օգոստոսի 8-ին նկարած արբանյակային լուսանկարի մասին է։

Այստեղ մենք երկու պատկերը դրել ենք իրար վրա․ սլայդերը աջ ու ձախ շարժելով՝ կարող եք տեսնել նույն տեղանքը երկու քարտեզի վրա։

Ձախ կողմում տեսնում ենք, որ բարձունքի գագաթը համընկնում է երկու պատկերներում։ Դա Կատար բարձունքն է, որի մասին դեռ խոսելու ենք։ Աջ կողմում սկսում է երևալ ադրբեջանական նոր դիրքը, որի մի մասը, այնուամենայնիվ,  հատում է Հայաստանի սահմանը։ Այն սահմանը, որ դեղինով գծել են պաշտպանության նախարարությունում։

Ստացվում է, որ ّFactorTV-ի պնդումը ճշմարիտ է նաև պաշտպանության նախարարության քարտեզի վրա։ Այսինքն, ինչպես և նշել էինք՝ ադրբեջանական դիրքի մի մասը Հայաստանի Հանրապետության տարածքում է՝ նույնիսկ ՊՆ-ի համար հիմք ծառայող խորհրդային քարտեզով։ 

Այստեղ պետք է ընդգծենք, որ հին, խորհրդային քարտեզների վրայից սահմանը նոր քարտեզների վրա տեղափոխելու ժամանակ կարող են լինել մետրերի տարբերություններ։ Հենց դրա համար մենք չենք նշում, թե որքան է դիրքը մտնում Հայաստանի տարածքի մեջ՝ անճշտությունից խուսափելու համար։

Մեր նախորդ հաղորդմանը մենք նշել էինք, որ Կութ բնակավայրի, արտովայրերի և Սոթքի հանքավայրի համար այս նոր  դիրքի վտանգավորության մասին Արման Թաթոյանի պնդումները չափազանցված են, որովհետև հարևանությամբ կան ավելի վտանգավոր ադրբեջանական դիրքեր։ Պն մամուլի քարտուղարը  նույնպես անդրադառնում է այս հարցին։

«Կութ բնակավայրի և նշված դիրքի միջև տեսանելիություն հնարավոր չէ, քանի որ լեռ Կատարը՝ 3008,5 մետր բարձրությամբ»,- նշում է մամուլի քարտուղարը։

Թորոսյանը ճիշտ է ասում՝ նոր դիրքից Կութ բնակավայրը չի երևում, նաև Կատար բարձունքի պատճառով։ Այդ բարձունքի գագաթը և՛ Գուգլի քարտեզներով, և՛ Թորոսյանի հրապարակած քարտեզով ամբողջությա՛մբ Հայաստանի տարածքում է։

Բայց խնդիրն այն է, որ Կատար բարձունքի գագաթը ադրբեջանցիները գրավել են նախորդ տարիների ներխուժումների ժամանակ և հենց գագաթին կառուցել են էլ ավելի մեծ, էլ ավելի կահավորված դիրք։

Նորից ֆիքսենք․ Կատար բարձունքը ոչ միայն չի խանգարում ադրբեջանցիներին, այլև օգնում է դիտարկել Վարդենիսի գրեթե ամբողջ տարածաշրջանը։

Հենց այդ ադրբեջանական դիրքից բացվող տեսարանն էր, որ ցույց էինք տվել «Փա՞ստ, թե՞ փուստի» նախորդ թողարկմանը։ Ահա այն ամենը, ինչ երևում է Կատար բարձունքի գագաթին գտնվող ադրբեջանական դիրքից։

Նոր դիրքի վտանգները հերքելիս Արամ Թորոսյանը չի անդրադառնում մեր այն ասածին, որ ադրբեջանցիներն այդ նոր դիրքից ավելի հեշտությամբ են հսկում հայկական դիրքերի միջև ընկած ճանապարհը։ Ցանկության դեպքում նրանք կարող են խափանել այդ ճանապարհով մատակարարումը։

Մյուս կողմից, Թորոսյանը անտեսում է ևս մեկ խնդիր, որի մասին խոսել էինք նախորդ թողարկմանը։ Խոսքը նրա մասին է, որ եթե ադրբեջանցիներն իրենց դիրքը տեղադրում են անմիջապես սահմանին, ապա դրա դիմաց հայկական դիրքը դրվելու է Հայաստանի տարածքի խորքում, ինչի հետևանքով միջդիրքային տարածությունը լինելու է Հայաստանի տարածքի հաշվին։

Հարկ ենք համարում նաև ասել հետևյալը․ մենք չենք անդրադառնում հայկական և ադրբեջանական այլ դիրքերի տեղադրությանը։ Այո, որոշ դեպքերում հայկական դիրքերը կարող են լինել հենց սահմանի վրա, ավելի շատ դեպքերում հենց ադրբեջանական դիրքերն են մխրճված Հայաստանի տարածքում։

Մենք նաև չենք պաշտպանում քաղաքական այս կամ այն դերակատարի խոսքը։ Ֆակտոր թիվին ստուգում է ասված խոսքերի հավաստիությունը։

Եվ դրա համար, պաշտպանության նախարարության արձագանքից հետո մենք ձեզ նորից ներկայացնում ենք պաշտոնական հայտարարությունները և արբանյակային լուսանկարների հետ դրանց համադրությունը։ Դուք որոշեք՝ որն է փաստ, որը՝ փուստ։

Գարիկ Հարությունյան