Աշոտյանը խոստովանեց՝ Նիկոլի ուսապարկը, «դուխով» կեպկան, հազը, սելֆիի ձողն ավելի շատ քաղաքական կապիտալ ունեն, քան ինքը. «Փաստ»

Լուրեր

19.12.2025 | 14:36
19 մլն դրամ կորցրի Գազպրոմի անունից խաղարկության, 17 հզր դոլար էլ`«Deliver» կազմակերպությունից. տուժած. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 14:32
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած
19.12.2025 | 14:28
Ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյան ԵՄ-ից շուրջ 972 միլիոն դրամ է հափշտակել
19.12.2025 | 14:19
Ամբողջ ընտանիքով «HelloBit»-ից ենք տուժել. քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 14:11
Քննարկվել են ՀՀ–ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները
19.12.2025 | 14:02
40-ամյա Ռոնալդուի տրանսֆերային արժեքը չի փոխվել
19.12.2025 | 13:53
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Օրյոլի ջերմաէլեկտրակայանն ու «Տոլյատիազոտ» գործարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 13:43
Անժամկետ նստացույց են սկսում ֆինանսական զեղծարարություններից տուժածները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 13:37
22 վագոն ադրբեջանական ծագման բենզինը Հայաստան-Վրաստան սահմանն է հատում. Գևորգ Պապոյան
19.12.2025 | 13:30
Փաշինյանը չհերքեց Շիրակի մարզպետի ազատման մասին տեղեկությունը․ Դավիթ Առուշանյանն այս պահին աշխատավայրում է
19.12.2025 | 13:25
Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ
19.12.2025 | 13:13
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը թարմացրել է Ուկրաինայում ՌԴ-ի իրականացրած խախտումների վերաբերյալ բանաձևը. ինչպես է քվեարկել ՀՀ-ն
19.12.2025 | 13:05
ՀՖՖ-ն սկսել է տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի քվեարկությունը
19.12.2025 | 12:53
Ինչում է ադրբեջանցի դատախազը մեղադրում Ռուբեն Վարդանյանին. մանրամասներ դատական նիստից
19.12.2025 | 12:45
Լավագույն հոդված՝ բնապահպանական թեմաներով․ Factor.am-ն արժանացել է մրցանակի
Բոլորը

«Փաստ» թերթը գրում է.

«Եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի «դուխով» կեպկան, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե 3–րդ ընտրական տարածքում իմ հետ թեկնածություն դնի Նիկոլի սելֆիի ձողը, էլի առաջին տեղն է գրավելու»: Այս խոսքերի հեղինակը հանրապետական Արմեն Աշոտյանն է:

Աշոտյանն, իհարկե, իրեն հատուկ քաղաքական ցինիզմով է հագեցրել ելույթը, բայց մեծ հաշվով որևէ սխալ բան բովանդակային իմաստով չի ասում: Պարզից էլ պարզ է, որ եթե իշխանության ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո լինեն իրանցի զբոսաշրջիկների, կորեացի ներդրողների, ռուս սպորտսմենների կամ ավստրիացի կոմպոզիտորների անուններ, միևնույն է, իշխանությունը հաղթելու է: Օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով Փաշինյանը հիմա ունի ահռելի վարկանիշ: Աշոտյանի ելույթն, ըստ էության, կարելի է ամփոփել մեկ այլ, նախկինում հայտնի այլաբանությամբ՝ «ՀՀՇ–ից լինի, թող պոլի փեդ լինի»:

Խնդիրը, սակայն, այն է, որ բովանդակային իմաստով չնայած պարոն Աշոտյանի ասածը ճշմարտացի է, բայց կա հակասություն բովանդակությունից դուրս՝ ով է ասում հարցի կոնտեքստում: Նախ, նույն պարոն Աշոտյանն ու իր համամասնական շատ կուսակից գործընկերներ պատգամավոր են դարձել նույնաբովանդակ ճանապարհով, որով պատգամավոր են դառնալու ՔՊ երիտասարդ գործիչները: Իհարկե, տարբերություն կա: ՔՊ–ականները շահելու են Փաշինյանի հեղինակության շնորհիվ, հանրապետականները շահում էին Սերժ Սարգսյանի ազդեցության ու կապերի և մի քանի օդիոզ հանրապետականների փողերի ու քվեների միջոցով: Երկրորդ՝ Աշոտյանը փաստորեն խոստովանում է, որ սելֆիի ձողն այս պահին ունի ավելի շատ քաղաքական կապիտալ, քան ինքը: Այսինքն, եթե խոսենք ավելի ընդհանրական, ապա այս պահին Փաշինյանի հեղինակությունն ու դրա հետ ասոցացվող անշունչ առարկաներն ավելի մեծ կապիտալ ունեն, քան բազմափորձ կուսակցությունը:

Աշոտյանի մեսիջն, իհարկե, պարզ է: Նա փորձում է թափից գցել երիտքպականների ինքնաբավ կեցվածքի դրսևորումները: Սակայն իր ու ընդհանրապես հանրապետականների պարագայում այդ թափը գցելուն միտված քննադատությունը կարծես դառնում է ինքնաքննադատություն: Արդարացիորեն հեգնելով Փաշինյանի կապիտալի հաշվին քաղաքական ամբիցիաներ ունեցողներին՝ հանրապետականները հետահայաց կերպով հեգնում են իրենց՝ վերոնշյալ ռեսուրսների և կապիտալի հաշվին քաղաքականությամբ զբաղվածներին: Իսկ, որ ամենավատն է, այդ հեգնանքն արտահայտելու համար նվազեցնում են իրենց քաղաքական դերակատարության:

Սելֆիի ձողի կամ դուխով գլխարկների մասին խոսելով, իհարկե, հնարավոր է խաղալ իշխանության որոշ ներկայացուցիչների վարկանիշի հետ՝ բայց անխուսափելիորեն նաև սեփական վարկանիշի հետ խաղալով: Իսկ սխալները պետք է ուղղել՝ ապացուցելով, որ նույն պարոն Աշոտյանը կարող է նաև առանց Սերժ Սարգսյանի ազդեցության կամ, ասենք, Ավշարի Արայիկ Գրիգորյանի, Տաշիրի Կարեն Կարապետյանի, Սամվել Ալեքսանյանի քվեների էլ իր տեղն ապահովել քաղաքական դաշտում:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: