Մալաթիայում թեժ պայքար է սպասվում. «ՔՊ»-ականները հույս ունեն, որ Լֆիկը շոշափելի աջակցություն կցուցաբերի իրենց. «Հրապարակ»

Լուրեր

11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 17:28
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևան և Գյումրի քաղաքներում
11.08.2026 | 17:15
Իսլամ Մախաչևը շնաձուկ է որսացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 16:59
Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արևմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։

«Յոնջալախում, օրինակ, անցած ընտրություններին ինքը կրեց Ալեքսանյան Սամվելին»,- ասաց մեր աղբյուրը։ Սակայն Միրզոյանն անհանգիստ է նույն ընտրատարածքում առաջադրված ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի համար ու հանդիպումներ է ունենում տարածքի «ասողների» հետ, պարզաբանում, որ Արայիկը նախարար մարդ է, պետք է պատշաճ ձայներ հավաքի։ Ավելին, մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանը նրանց թվում է, ովքեր ցանկանում են, որ Արայիկ Հարությունյանը դառնա ԱԺ նախագահ, սակայն վերջինիս ԱԺ նախագահ դառնալը վտանգի տակ է ոչ միայն այն պատճառով, որ «ՔՊ»-ում մի քանի հավակնորդ կա այս պաշտոնի համար, այդ թվում՝ գենդերային՝ Լենա Նազարյանը, այլև մի շարք «այլ» պատճառներով։

Ի դեպ, այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, որն այդ տարածքի բնակիչ է, սակայն «վայ թե իրեն իրենց շենքում էլ չեն ճանաչում»,- ասաց «ՔՊ»-ական մեր զրուցակիցը։ Հիշեցնենք, որ այդ տարածքի «ասողը» Լֆիկն է, և «ՔՊ»-ականները հույս ունեն, որ նա շոշափելի աջակցություն կցուցաբերի իրենց։

Ի դեպ, խոսակցությունները, թե այդ ընտրատարածքից առաջադրվելու է Լֆիկի եղբորորդի, նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը, մեր աղբյուրները հերքեցին․ «Արտակը վաղուց Հայաստանում չէ»։ Սակայն հաստատեցին, որ, ըստ ամենայնի, այդ ընտրատարածքից կառաջադրվի Ալեքսանյանի փեսան՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը։ «Կորյունը Սամվելին երբեք չի ենթարկվել, գլուխը կախ՝ ինչ ուզում, անում է»,- ասաց մեր աղբյուրը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: