«Բա Նիկոլ Փաշինյանի եղբորորդին հավաքարա՞ր աշխատի». Փաշինյանի աներորդի «Հրապարակ» 

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Դուք ե՞ւս գտնում եք, որ ծանոթ-բարեկամի ինստիտուտը չի գործում այսօր՝ հարցրինք ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչ Հակոբյանին։ «Իհարկե, չի գործում, որտե՞ղ է գործում․ նախորդ ընտրությունների ժամանակ ռեյտինգայինով ես հավաքել եմ 3 հազար 400 ձայն, այդ սկզբունքով եմ պատգամավոր դարձել»։

Իսկ Սիփան Փաշինյանը, որ տարածքային կառավարման նախարարի խորհրդականն է, նույնպե՞ս ծանոթ-բարեկամ չէ։ «Սիփանը Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է»։ Դուրս չեկա՞վ, որ ծանոթ-բարեկամ կա։ «Որտե՞ղ տեսաք դա․․․ ՏԿ-ում խորհրդական է, չէ՞, ընդամենը․ բա հավաքարա՞ր աշխատի, պահա՞կ աշխատի»։ Չէ, թող նախարար դառնա, բայց կարծես պահակներին ու հավաքարարներին վիրավորեցիք։ «Չվիրավորեցի, քավ լիցի․ խորհրդականը Դուք համարում եք էնպիսի մի պաշտոն, որ եսիմ՝ չգիտեմ ի՞նչ»։ Շատերը կերազեն խորհուրդ տալ նախարարին։ «Նշանակողը ես չեմ»։ Իսկ Թրյուդոյի հետ ընթրիքին Փաշինյանի դուստրը՝ Մարիամիկը, նստել էր նույն սեղանի շուրջ, դա ծանոթ-բարեկա՞մ էր, թե՞ չէ։ «Ես չեմ եղել Թրյուդոյի հանդիպմանը»։ Բա տեսնո՞ւմ եք, Դուք՝ 3․400 ձայն ստացած պատգամավորդ, չեք եղել այդ ընթրիքին, նա եղել է։ «Ես չեմ տեսել, չգիտեմ, ես գնամ ընդմիջման»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: