Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Լուրեր

11.03.2026 | 20:04
ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ քաղաքացիների վրա ճնշումների և ընտրական գործընթացներին միջամտության մասին ԱՀԾ-ի հայտարարության վերաբերյալ
11.03.2026 | 20:02
ՊՆ-ը հերքի, մեդիան լռի՞․ ՔՊ-ի առաջարկն ու փորձագետների մտահոգությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 19:48
Իսպանիան հետ է կանչում Իսրայելում իր դեսպանին
11.03.2026 | 19:36
2600 հոգու քննել են, որևէ մեկն իմ անունը չի տվել․ Ծառուկյանը՝ անմեղ ճանաչվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 19:30
ՌԴ-ն փորձում է հեղաշրջում անել ՀՀ-ում հայ միլիարդատատերերի ձեռքով․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 19:20
Ատելության խոսքը «թանկ կնստի». մինչև 2 միլիոն դրամ փոխհատուցում և խոշոր տուգանքներ
11.03.2026 | 19:15
Իրանից ՀՀ-ով տարհանվածների աշխարհագրությունն ընդլայնվել է՝ ընդգրկելով 46 երկրի քաղաքացիների. ԱԳՆ
11.03.2026 | 19:09
Գագիկ Ծառուկյանն ընտրակաշառքի գործով արդարացվեց, Սեդրակ Առուստամյանը մեղավոր ճանաչվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 18:54
Ադրբեջանի դերը տարածաշրջանում այսօր ավելի կարևոր է, քան երբևէ. Անտոնիո Կոշտա
11.03.2026 | 18:45
«Կալոշով look»-ով՝ դեպի դպրոց․ քաղաքից գյուղ եկած ուսուցչուհու բանաձևը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 18:36
Պարալիմպիկ խաղեր․ Գարիկ Մելքոնյանը 15-րդն է
11.03.2026 | 18:27
Ինչ է հայտարարագրել «Ուժեղ Հայաստան»-ի նախագահ Ալեքսան Ալեքսանյանը
11.03.2026 | 18:19
Հունիսի 7-ի ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 18:17
Անաստասիա Բաղիյանը՝ Պարալիմպիկ խաղերի կրկնակի չեմպիոն
11.03.2026 | 18:10
Փաշինյանը Ադրբեջանին և Թուրքիային ճանապարհ տալու մասին է խոսել // Սուրեն Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են իրենց հանձնառությունը՝ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակելու հարցում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական ասպեկտներ։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա զարգացման փոխադարձ հանձնառությունը տարբեր ոլորտներում՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցության սկզբունքների հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Պուտինը երախտագիտություն է հայտնել Ալիևին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման ենթարկված Իրանից ռուսաստանցիներին տարհանելու գործում ցուցաբերած օգնության և «Ռուսաստանի կողմից  Իրանի ժողովրդին Ադրբեջանի տարածքով մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու» համար։

Պուտինն ու Ալիևը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և արտահայտվել այնտեղ  ռազմական գործողությունների արագ դադարեցման ու հակամարտությունը քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծման օգտին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի