Թրամփը խոստացել է ընդունել Իրանի դպրոցի վրա հարձակման հետաքննության ցանկացած արդյունք

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

Ինչ էլ ցույց տա զեկույցը, ես պատրաստ եմ համակերպվել դրա հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ը կընդունի որևէ պատասխանատվություն Իրանում Մինաբի ռազմական բազայի մոտ գտնվող տարրական դպրոցին հարվածի համար, որի հետևանքով զոհվել է 168 մարդ, որոնցից 110-ը երեխաներ են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թրամփն ասել է, որ Tomahawk հրթիռները, ենթադրաբար, օգտագործվում են մի քանի երկրների, այդ թվում՝ Իրանի կողմից։

Ավելի վաղ, սակայն, փորձագետները BBC-ին ասել էին, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Իրանը Tomahawk հրթիռներ չունեն։ Սա նաև նշվել է նաև ԱՄՆ նախագահին։

«Ես պարզապես բավարար չափով չգիտեմ այդ մասին»,- ասել է  Թրամփը՝ հավելելով, որ հարվածը հետաքննության փուլում է։

Իրանական Mehr լրատվական գործակալության կողմից հրապարակված և BBC Verify-ի կողմից ստուգված տեսանյութը կասկածի տակ է դնում Վաշինգտոնի պաշտոնական վարկածը Մինաբի քաղաքի թաղամասի վրա հրթիռային հարվածի վերաբերյալ, որտեղ գտնվում է աղջիկների տարրական դպրոցը։

Տեսանյութի փորձագիտական ​​վերլուծությունը ցույց է տվել, որ ԱՄՆ Tomahawk հրթիռը հարվածել է դպրոցի մոտ գտնվող ռազմական բազային, չնայած Թրամփը շաբաթ օրը պնդել էր, որ Իրանն  է պատասխանատու դպրոցի վրա հարձակման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի