Հետաքննությունը ցույց է տալիս ԱՄՆ-ի հավանական պատասխանատվությունը Իրանի աղջիկների դպրոցի վրա հարվածի համար. Reuters

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ զինվորական քննիչները կարծում են, որ հավանական է՝ ԱՄՆ ուժերն են պատասխանատու շաբաթ օրը Իրանում աղջիկների դպրոցի վրա ակնհայտ հարվածի համար, որի հետևանքով տասնյակ երեխաներ են զոհվել, սակայն դեռևս վերջնական եզրակացության չեն եկել կամ չեն ավարտել իրենց հետաքննությունը, Reuters-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։

Reuters-ը չի կարողացել հետաքննության վերաբերյալ ավելի շատ մանրամասներ պարզել, այդ թվում՝ ի՞նչ ապացույցներ են նպաստել նախնական գնահատականին, ի՞նչ տեսակի զինամթերք է օգտագործվել, ո՞վ է պատասխանատու կամ ինչո՞ւ է ԱՄՆ-ն կարողացել հարվածել դպրոցին։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չորեքշաբթի հաստատել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հետաքննում են միջադեպը։

Պաշտոնյաները, որոնք խոսել են անանունության պայմանով, չեն բացառել, որ կարող են ի հայտ գալ նոր ապացույցներ, որոնք կազատեն ԱՄՆ-ին պատասխանատվությունից և կմատնանշեն միջադեպի մեկ այլ պատասխանատու կողմի։

Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին հարված էր հասցվել անցյալ շաբաթ՝ երկրի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը: ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է 150 աշակերտ:

Պենտագոնը Reuters-ի հարցերն ուղղել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը, որի խոսնակը՝ կապիտան Թիմոթի Հոքինսն ասել է. «Անտեղի կլինի մեկնաբանություն տալ, քանի որ միջադեպը հետաքննության փուլում է»։

Սպիտակ տունն ուղղակիորեն չի մեկնաբանել հետաքննությունը, սակայն մամուլի քարտուղար Քարոլայն Լիվիթը Reuters-ին տված հայտարարության մեջ ասել է. «Մինչ Պատերազմի նախարարությունն այժմ հետաքննում է այս հարցը, իրանական ռեժիմն է թիրախավորում քաղաքացիական անձանց և երեխաներին, այլ ոչ թե Միացյալ Նահանգները»։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակը, առանց նշելու, թե ում է դպրոցի վրա հարվածի համար պատասխանատու համարում, հետաքննության կոչ էր արել։

«Հարձակումն իրականացրած ուժերի վրա է դրված այն հետաքննելու պատասխանատվությունը»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին։

Reuters-ը նշում է, որ դպրոցի, հիվանդանոցի կամ որևէ այլ քաղաքացիական կառույցի վրա միտումնավոր հարձակումը, հավանաբար, կհամարվի ռազմական հանցագործություն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի։ Եթե ԱՄՆ-ի դերը հաստատվի, հարվածը կդասվի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տասնամյակների հակամարտությունների ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ամենածանր դեպքերի շարքին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի