Թրամփի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ Իրանի աղջիկների դպրոցի մոտ հարվածները հասցրել են ԱՄՆ զինվորականները. NBC News

Լուրեր

27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 20:14
ՀՀ ընտրություններին ընդառաջ՝ հայկական տեղեկատվական դաշտը թիրախավորվել է ՌԴ-ի հետ կապ ունեցող պետական կառույցների կողմից․ զեկույց
Բոլորը

NBC News-ը, հղում անելով երկու տեղեկացված աղբյուրների, հաղորդում  է, որ Թրամփի վարչակազմի անդամները փակ դռների հետևում Կոնգրեսին հայտնել են, որ Իրանի տարածքում, որտեղ աղջիկների դպրոց է ոչնչացվել, հարվածները հասցրել են ամերիկյան զինվորականները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ը գիտի, որ Իսրայելը չի ​​հարձակվել դպրոցի վրա, հայտնել են պաշտոնյաները Կոնգրեսին։ Նրանք ընդունել են, որ ԱՄՆ ուժերն ակտիվ են եղել Մինաբի դպրոցի շրջակայքում և այլընտրանքային տարբերակներ չեն առաջարկել այն մասին, թե որ կողմը կարող էր հարվածել դպրոցին։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ զինվորական հետաքննիչները կարծում են՝ ԱՄՆ ուժերը հարվածել են դպրոցին, չնայած սա դեռևս հետաքննության վերջնական եզրակացությունը չէ։

Արբանյակային պատկերները և դեպքի վայրից ստուգված տեսանյութերը ենթադրում են, որ հարվածները միտումնավոր են եղել, սակայն առկա տվյալների հիման վրա ճշգրիտ մեղավորները պարզ չեն։

Իրանական իշխանությունների տվյալներով՝ պատերազմի առաջին օրը դպրոցի վրա հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 168 մարդ (հիմնականում՝ դպրոցական աղջիկներ)։ Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ դպրոցը գտնվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բազայի մոտ, բայց դրանից բաժանված է պատով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի