30 մլրդ 341 մլն դրամ վնասի վերականգնում՝ Դատախազության հսկողությամբ քննվող քրվարույթներով

Լուրեր

14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ՝ 2026 թվականի մարտի 7-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են Դատախազության 2025 թվականի աշխատանքները: Նշվում է, որ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրվարույթներով 30 մլրդ 341 մլն դրամի վնաս է վերականգնվել։

«Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազների կողմից կատարված աշխատանքները:

Արամ Արամյանի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողությամբ քննվող քրեական վարույթներով վերականգնվել է 30 միլիարդ 341 միլիոն 581 հազար դրամի վնաս: Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է 15 միլիարդ 463 միլիոն 560 հազար դրամ: Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի և նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող ու մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում:

Արամ Արամյանի տեղեկացմամբ, ՀՀ ողջ տարածքում նվազել են պաշտոնատար անձանց օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու դեպքերը: «Նշված հանցատեսակի նվազումը տարեցտարի կրում է շարունակական բնույթ: Մասնավորապես՝ 2023 թվականին արձանագրվել է 141 դեպք, 2024 թվականին՝ 111 դեպք, իսկ 2025 թվականին՝ 87 դեպք: Բացահայտումը, ինչպես և 2024 թվականին, կազմել է 100 տոկոս»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Ներկայացնելով Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության 2025 թվականին կատարած աշխատանքները՝ Արամ Արամյանը տեղեկացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել համացանցի, տեղեկատվական և հեռահաղորդակցման համակարգերի օգտագործմամբ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար մեղադրվող 24 անձի վերաբերյալ 11 քրեական վարույթ: 11 քրեական վարույթներով հանցավոր գործունեության շրջանակում արձանագրված ընդհանուր դրամաշրջանառությունը կազմել է շուրջ 5 միլիարդ 108 միլիոն 634 հազար դրամ»,- ասված է հաղորդագրությունում։