Եթե ընդդիմությունը խոշոր ձևաչափերով գնա, շանս կլինի՝ «Գյումրի-2» անելու. Վիգեն Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
Բոլորը

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին, ընդդիմադիր դաշտում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։ Խոսելով ընդդիմադիր ուժերի մասին՝ Հակոբյանը նշել է, թե խոշորացման միտումները դրական են. «Ես կարծում եմ, որ գոնե ընդդիմության համար այն տենդենցները, որոնք գոյություն ունեն, այսինքն՝ այդ խոշորացման տենդենցը, ընդհանուր առմամբ, երևի թե դրական է, որովհետև դա իսկապես նվազեցնում է, նախևառաջ, ձայների փոշիացման հնարավորությունը»։

Նա առանձնացրել է չորս հիմնական միավոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը» և «Միասնության թևերը»։ «Այդ միավորները արդեն հստակ, կարծում եմ, ուրվագծվել են, որոշակի էլի փոփոխություններ կարող են լինել կազմի առումով», – հավելել է նա։

Անդրադառնալով Հանրապետական կուսակցությանը՝ Հակոբյանը նշել է, որ նրանք դեռևս վերջնական որոշման մասին չեն հայտարարել. «Ամենայն հավանականությամբ, նման հայտարարություն կլինի մոտ մեկ ամիս հետո՝ ապրիլի 4-ին, իրենց համագումարի ժամանակ»։

Քաղտեխնոլոգը կարծում է, որ այս անգամ ընդդիմությունը փորձում է փողոցային պայքարը զուգակցել նախընտրական գործընթացի հետ. «Հիմա կարծես թե փորձում են այսպես սիմբիոզ, այսպես միքսված տարբերակ անել, այսինքն՝ գեներացնել փողոց, նախ և առաջ, գեներացնել փողոց, և այդ գեներացված փողոցի ֆոնի վրա, մթնոլորտը փոխելու ֆոնի վրա սկսել նախընտրական կամպանիան և իրականացնել գործընթացները, որոնք պետք է իրականացվեն»։

Հակոբյանը կարևորում է չկողմնորոշված ընտրազանգվածի դերը առաջիկա ընտրություններում. «Այս ընտրություններում վճռորոշ դեր են խաղալու չկողմնորոշվածները, որովհետև, նախևառաջ, իրենք բարձրացնելու են մասնակցության շեմը, մասնակցության քանակը, իսկ դա շատ կարևոր է լինելու այս ընտրություններում»։

Նա կարծում է, որ հենց այս զանգվածի համար են պայքարելու նորաստեղծ քաղաքական ուժերը՝ առաջարկելով այլընտրանքներ և փորձելով ակտիվացնել նրանց։ «Կա ընտրազանգված, որը միշտ իրեն դիրքավորում է չկողմնորոշվածների մեջ, որոնք այսպես ասենք՝ այդ նարատիվների մեջ են գտնվում՝ նախկին, ներկա և այլն, և այլն, և ըստ էության, չցանկանալով որևէ կողմի ընտրազանգված դառնալու, միշտ կարծես թե ինչ-որ մի բան սպասում են, ինչ-որ այլընտրանք», – եզրափակել է քաղտեխնոլոգը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան