Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել Պավել Մանուկյանի հանդիպման առաջարկին

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանն ազատ արձակվելուց հետո հայտարարեց, որ ցանկանում է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նույն հրապարակային առաջարկը նա հնչեցրեց նաև Factor.am-ի տաղավարում։

Այսօր «Սասնա ծռերի»գործով դատական նիստից առաջ Պավել Մանուկյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք կայացել է վարչապետի հետ հանդիպումը։ Պավել Մանուկյանը հայտնեց, որ հանդիպում չի եղել, իր առաջարկի հետ կապված որևէ արձագանք չի ստացել։

Ի դեպ, երբ զրուցում էինք Պավել Մանուկյանի հետ, մեզ մոտեցավ «Սասնա Ծռեր» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։ Նրանք Պավել Մանուկյանի հետ ձեռքսեղմամբ ողջունեցին միմյանց, ապա քայլելով առանձնացան՝ զրուցելու։

Սա ուշագրավ էր այն պատճառով, որ Պավել Մանուկյանը մոտ մեկ ամիս առաջ Factor.am-ի տաղավարում հայտարարել էր, թե իր երբեմնի «սիրելի Վարուժանը, դարձել է զզվելի»։

Հուսանք, որ երբեմնի ընկերները հաշտվել են։