Յուրաքանչյուր քաղաքացի, որ կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
Բոլորը

Խնամի-ծանոթ-բարեկամ տրամաբանությունից դրդված որևէ որոշում չի կայացվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ սկզբունքով է կազմվել «Իմ քայլը» դաշինքի համապետական ցուցակը:

«Մենք, ամենայն հավանականությամբ, եթե ունենանք ինչ-որ մարդիկ, որոնց կարելի է հեռու ձևով կապել, նրանք լինելու են ռեյտինգային ցուցակում: Այսինքն՝ մարդիկ են լինելու, որոնք չեն անցնելու իրենց ծանոթության բերումով, այլ եթե ընտրողները քվեարկեն նրանց օգտին, նրանք կանցնեն»,- հավելեց նա:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ եզակի դեպք է եղել, որ կազմելուց հետո ցուցակը չնչին փոփոխություն է կրել. «Եզակի դեպքերից է եղել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սիրո և համերաշխության, առանց իրար հետ վիճելու, առանց բղավելու և առանց բուռն քննարկումների ցուցակ է կազմել: Նորից եմ կրկնում՝ սա եզակի դեպք է մեր կուսակցությունում»:

«Իմ քայլը» դաշինքի ընտրացուցակում հանրապետական «տասովշիկների» առկայության մասին հարցին էլ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունը մշտապես պայքարել է դրա դեմ: Ձեր հարցի մեջ ի սկզբանե սադրանք կա: Խնդրում եմ՝ մի արեք նման բան»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ համապետական ցուցակում թեկնածուների ներգրավելու ժամանակ առաջնորդվել են մի քանի չափանիշներով. «Տեսել ենք, թե քաղաքական ինչ ճանապարհ է անցել, վստահությունն ենք գնահատել, գնահատել ենք նրա աշխատանքն ապագա Ազգային ժողովում և այլն»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ի հնարավորություններին, ապա ըստ Ալեն Սիմոնյանի՝ յուրաքանչյուր քաղաքացի, ով կքվեարկի ՀՀԿ-ի օգտին, կքվեարկի Սերժ Սարգսյանի օգտին:

Մանրամասները՝ տեսանյութում: