Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն դրամ, կատարել փողերի լվացում․ ՔԿ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ընկերության հաշվետարը հափշտակել է 20 մլն ՀՀ դրամ և այն փոխանցել ՊԵԿ  հաշիվներին՝ այդ գործարքները ձևակերպելով իբրև մաքսային վճարներ։ Ապա դիմում է ներկայացրել ՊԵԿ՝ խնդրելով  պետտուրքից առկա գերավճարի 14 մլն 850 հզր ՀՀ դրամը վերադարձնել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

«ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Կ.Ա.-ն հանդիսանալով ՀՀ-ում գործող ընկերության հաշվետարը, սակայն փաստացի հանդիսանալով այդ ընկերության տնօրենը, 2025 թվականի հունվարի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային հափշտակությամբ, խմբի կազմում, օգտագործելով ՀՀ-ում գործող բանկերից մեկի էլեկտրոնային սպասարկման կետ հանդիսացող կայքը և արտասահմանյան բանկերի թողարկած պլաստիկ քարտերի տվյալները, արտասահմանյան բանկերի քարտապաններից բազմաթիվ գործարքներով փորձել է հափշտակել 764 մլն 358 հզր 558 ՀՀ դրամ գումար։

Արդյունքում, Կ․Ա․-ն հափշտակել է 20 մլն ՀՀ դրամ և այն փոխանցել ընկերությունների օգտին ՀՀ ՊԵԿ  հաշիվներին՝ այդ գործարքները ձևակերպելով իբրև մաքսային վճարներ՝ առաջացնելով այդ ընկերությունների համար հարկային գերավճարներ՝ դրանով իսկ խեղաթյուրելով հափշտակված առանձնապես խոշոր չափերով գումարի ծագման աղբյուրը։

Այնուհետև, Կ.Ա․-ն ինչպես անձամբ, այնպես էլ այլ անձանց միջոցով դիմում է ներկայացրել ՀՀ ՊԵԿ՝ խնդրելով ներմուծման մաքսատուրքից, ավելացված արժեքի հարկից և մաքսային գործառնությունների համար պետական տուրքից առկա գերավճարի 14 մլն 850 հզր ՀՀ դրամը վերադարձնել, որը վերադարձվել է, իսկ գումարի մնացած մասն ուղղվել է նշված ընկերությունների հարկային պարտավորությունների մարմանը:

Ընկերության հաշվետարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցագործությանը ներգրավված անձանց շրջանակը և դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։