Դիվանագիտությունը փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել. Միրզոյան

Լուրեր

13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 21:00
Ծառուկյանի որդու փախուստը ՀՀ-ից իրավապահ համակարգի բացթողումն է, մեղավորները կրել են պատասխանատվություն․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:49
Ադրբեջանում ձերբակալված ռուսներից երկուսը դատապարտվել են 3 տարվա ազատազրկման
13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է դիվանագետներին նրանց մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առիթով՝ ընդգծելով դիվանագիտության կարևոր դերը Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության և տնտեսական զարգացման առաջմղման գործում: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից։

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ պարոն վարչապետ,

Կառավարության, խորհրդարանի սիրելի՛ գործընկերներ,

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հարգելի՛ աշխատակիցներ,

Դիվանագիտական ծառայության հարգելի՛ ծառայողներ,

Բարի երեկո, այսօր մարտի 2-ն է՝ Դիվանագետի օրը: ՀՀ դիվանագիտական ծառայության մասնագիտական տոնը առիթ է անվերջանալի վազքի մեջ մի պահ դադար առնելու, այո՛, տոնելու, կարծում եմ՝ դրա իրավունքը ևս վաստակել ենք, բայց նաև մտածելու, խորհելու, վերագիտակցելու, վերագնահատելու մեր շուրջն առկա միջավայրը, ընթացող տեկտոնիկ աշխարհաքաղաքական գործընթացները, շարժերը, այդ ամենի մեջ մեր առաքելությունը, մեր գործունեությունը, մեթոդները, արդյունավետությունը:

Վերջին տարիները ցույց են տալիս, որ դիվանագիտությունն իսկապես մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, անվտանգության ճարտարապետության առանցքային բաղադրիչներից մեկն է:

Չափազանցություն չի լինի թերևս ասելը՝ մեր անվտանգության առաջին պաշտպանական գիծը հենց դիվանագիտությունը, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն է, որ ընթացիկ շարժերի պայմաններում կամ փոթորկվող ծովերում թույլ է տվել անվտանգ նավարկել և մեր պետականության նավը խաղաղ ջրեր բերել:

Այսօր էլ նույն գիտակցմամբ մենք ջանքեր ենք գործադրում այդ նավը հասցնելու հաջորդ տրամաբանական հանգրվանին՝ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը և մեր շուրջ հանդուրժողականության, համագործակցության, բաց սահմանների միջավայրի ձևավորմանը:

Սա է ուրեմն այսօրվա հրամայականը՝ խաղաղության ինստիտուցիոնալացմանը զուգահեռ զարգացման օրակարգի վրա կենտրոնանալը, մեր տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելը, նոր տնտեսական հնարավորություններ ստեղծելը, ալեգորիան շարունակելով՝ մեր նավի համար նոր հորիզոններ բացահայտելը:

Ըստ այդմ, այսօր դիվանագիտությունն արդեն միայն անվտանգություն ապահովող վահան չէ, այլև մեր երկիրն առաջ մղող շարժիչ, կողմնացույց, թող թույլ տրվի ասել:

Վստահ եմ՝ ինչպես մինչ այժմ ենք իրականացրել մեր առջև դրված խնդիրը, հետայսու ևս նոր խնդրին կամ խնդիրներին ենք մոտենալու՝ միաժամանակ, իհարկե, շարունակաբար աշխատելով ինքներս մեզ վրա, բարձրացնելով մեր ծառայության որակը, համապատասխանեցնելով, արդիականացնելով մեր ծառայությունը, համապատասխանեցնելով նոր մարտահրավերներին և նոր իրողություններին:

Ըստ այդմ, շնորհավոր, սիրելի՛ դիվանագետներ, և շնորհակալություն արտաքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցներին, Երևանում և արտերկրում աշխատող դիվանագետներին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հակամարտության գոտիներում այսօր ծառայություն իրականացնող դիվանագետներին: Իհարկե, ամեն ինչից առաջ և ամեն ինչին զուգահեռ, ուզում եմ շնորհակալություն հայտնել դիվանագետների ընտանիքների անդամներին, ովքեր դիվանագետների հետ հավասար կամ գուցե նրանցից ավել կրում են այս ծառայությանը հատուկ անհարմարությունները:

Շնորհավորում եմ և սիրով խոսքը փոխանցեմ Հայաստանի Հանրապետության վարչապետին»,- ասել է Միրզոյանը։