Լրագրողները՝ պատգամավորի թեկնածուներ. ովքե՞ր են ընդունել քաղաքականությամբ զբաղվելու առաջարկը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մի շարք լրագրողներ և խմբագիրներ առաջադրվելու են պատգամավորի թեկնածուներ՝ հիմնականում իշխող «Իմ քայլը» դաշինքի ցուցակով:

Մասնավորապես, «Ազատություն» TV-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանն առաջադրվելու է Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքով: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Գաբրիելյանը՝ տեղեկացնելով, որ նաև դիմում է գրել, որպեսզի անդամակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Հարցին՝ ու՞մից է առաջադրվելու առաջարկ ստացել, Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց տեղեկությունները ճշտել կուսակցության մամուլի ծառայությունից: ՔՊ-ից, սակայն, առաջարկում են սպասել ցուցակների պաշտոնական հրապարակմանը: Factor.am-ի տեղեկություններով՝ Սիսակ Գաբրիելյանը լինելու է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում, ինչպես նաև առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները:

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում է լինելու նաև «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Նա ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Գեղարքունիքի մարզում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Թագուհի Թովմասյանը: Մեր հարցին, թե ումից է ստացել առաջարկը, վերջինս պատասխանեց, որ ՔՊ-ից և հայտնեց, որ զբաղեցնելու է համամասնական ցուցակի 68-րդ տեղը։ Ի դեպ, մեր հարցին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց, որ կուսակցությանն անդամագրվելու պահանջ չի եղել:

«Իմ քայլը» դաշինքով է առաջադրվում նաեւ «Հանրային» Հ/Ը-ի լրատվական ծրագրերի ղեկավար Վահագն Թևոսյանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում: Նա միաժամանակ նշել է, որ չգիտի, թե համամասնական ցուցակի որ տեղում է։

Այս ցուցակում է լինելու նաեւ «Հայկական ժամանակ»-ի տնօրեն Հայկ Գևորգյանը:

Տեղեկություններ կան, որ «Ժամանակ» թերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ևս առաջադրվելու է, բայց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: Այս տեղեկությունը, սակայն, ճշտել չհաջողվեց։

«Փաստ» օրաթերթի նախկին գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյանն էլ լինելու է ԲՀԿ ցուցակում: Նա ռեյտինգայինով առաջադրվելու է Տավուշի մարզում:

Իսկ ահա ՀՅԴ ցուցակով էլ առաջադրվելու է «Երկիր Մեդիա» ՀԸ-ի լրատվական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նա ռեյտինգային թեկնածու է լինելու Քանաքեռ-Զեյթուն, Նոր նորք և Ավան համայնքներն ընդգրկող ընտրատարածքներում։

Նշենք, որ վաղը ժամը 18:00-ին ավարտվում է նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ը լռության, իսկ 9-ը ընտրության օրն է: