Իրականացվում են կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունները

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել բարձրաստիճան մակարդակով կլոր սեղան-քննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Բնապահպանության նախարարության ղեկավար կազմը, Գործընկերության պատվիրակության անդամներ, նախարարությունների համապատասխան ոլորտները համակարգող փոխնախարարներ, միջազգային ծրագրերի ներկայացուցիչներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կարևորել է քննարկումները, որոնք միտված են Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակի հստակեցմանը։ <<Կլիմայական գործընթացները չեն սահմանափակվում միայն բնապահպանական ոլորտով, այլ անմիջական ազդեցություն ունեն առողջապահության, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտների վրա։ Հետևաբար՝ կլիմայական հարմարվողականանության շրջանակներում ազգային գործողությունների ծրագրի մշակման և արդյունավետ իրականացման համար համատեղ աշխատանքը շատ կարևոր է, ինչի արդյունքում կունենանք բավարար կարողություններ, մոտեցումներ և կամք, որպեսզի երկրում գործողություններն ուղղված լինեն ցածրածխածնային տնտեսության զարգացմանը և միջազգային հարթակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարմանը>>,- ընդգծել է բնապահպանության նախարարը։

Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության աջակցման միության երկրի ներգրավվածության գծով փոխտնօրեն Ռոմեո Բերտոլինին կարևորել է համաձայնագիրը ստորագրած երկրների արդյունավետ համագործակցությունը Կլիմայական փոփոխությունների մեղմման և հարմարվողականության ծրագրերի իրականացման գործընթացներում։

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը իր զեկույցում անդրադարձել է ազգային մակարդակով սահմանված ներդրումների իրականացմանը, առաջխաղացմանը և մարտահրավերների ներկայիս վիճակին, օրենսդրության և ինստիտուցիոնալ հնարավոր կարգավորումներին։ Նախարարի տեղակալը թյուր է համարել այն կարծիքները, թե բնապահպանական միջոցառումները խոչընդոտում են տնտեսական ցուցանիշների ապահովմանը։ Որպես հակափաստարկ նշվել է, որ համաձայնագրի ներքո իրականացվող բնապահպանական գործողությունները նպաստելու են և՛ աշխատատեղերի ստեղծմանը, և՛ տնտեսական աճին։
Բարձրաստիճան մակարդակով հանդիպմանը քննարկվել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության գործընթացի ներկա վիճակը և հետագա քայլերը։ Աշխատանքային քննարկումները կշարունակվեն նաև նոյեմբերի 14-ին՝ «Անի Պլազա» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում։