Իրանը ժամանակավորապես կղեկավարի 3 անձից բաղկացած խորհուրդը

Լուրեր

18.08.2026 | 12:48
Արաղչին և Ֆիդանը հեռախոսազրույցում տարածաշրջանային հարցեր են քննարկել
18.08.2026 | 12:42
Ըստ ՆԳ փոխնախարարի՝ վերջին 2,5 տարում ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը նվազել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:34
Ովքեր են ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամների ՔՊ-ական թեկնածուները
18.08.2026 | 12:26
ՖԻՖԱ-ի տնօրեններից մեկը հեռացվել է Ինֆանտինոյին քննադատելու պատճառով
18.08.2026 | 12:22
ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ իրենց սեռական կողմնորոշումից, պատրա՞ստ եք պաշտպանել․ հարց Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 12:10
Գյումրի-Մոսկվա չվերթը հետաձգվել է ԱԹՍ-ների պատճառով // ՀՀ-Հնդկաստան հուշագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 12:02
Թրամփն Օմանին ռմբակոծությամբ է սպառնացել
18.08.2026 | 11:58
Լիլիթ Մինասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:53
Երևանի Գայի պողոտայում բախվել է 3 ավտոմեքենա․ կա 3 տուժած
18.08.2026 | 11:45
Բեն Լադենին պատրաստվո՞ւմ եք «արդար» անվանել, «անմեղ նահատակ»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:44
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
18.08.2026 | 11:36
Խարկովում հրթիռային հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել
18.08.2026 | 11:33
COP17-ի օրերին Երևանի դպրոցներում մեկ շաբաթ դասեր չեն անցկացվի
18.08.2026 | 11:27
Որբի գլուխ չի էս երկիրը, գնացե՛ք. Գեղամ Մանուկյանը` իշխանություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.08.2026 | 11:19
«Օլիմպիակոսը» հաստատեց Նաիր Թիկնիզյանի տրանսֆերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Իրանը ժամանակավորապես կղեկավարի երեք անձից բաղկացած խորհուրդը՝ նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Գոլամհոսեյն Մոհսենի Էյեն ու Պահապանների խորհրդի անդամներից մեկը, կիրակի՝ մարտի 1-ին, հայտնել են իրանական պետական լրատվամիջոցները, փոխանցում է DW-ն։

Եռյակը կստանձնի մինչ այժմ իշխող այաթոլլա Ալի Խամենեիի պարտականությունները մինչև այն պահը, երբ փորձագետների խորհուրդը՝ 88 ազդեցիկ աստվածաբաններից կազմված մարմինը, կնշանակի իրավահաջորդին։ Իրանի օրենսդրության համաձայն՝ Փորձագետների խորհուրդը պարտավոր է հնարավորինս շուտ ընտրել նոր գերագույն առաջնորդ։ Ով կարող է դառնալ Խամենեիի իրավահաջորդը, առայժմ հայտնի չէ։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին զոհվել է փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի լայնածավալ հարվածների հետևանքով, հաստատել է իրանական պետական հեռուստատեսությունը։ Նրա մահվան կապակցությամբ Իրանի իշխանությունները հայտարարել են 40-օրյա համազգային սուգ և երկրի բնակիչներին տրամադրել յոթ ոչ աշխատանքային օր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արդեն նախազգուշացրել է, որ եթե Իրանը պատասխան հարված հասցնի ամերիկա-իսրայելական հարձակումներին, ԱՄՆ-ը կհարվածի «աննախադեպ ուժով»։

«Թող նրանք դա չանեն, որովհետև եթե անեն, մենք կհարվածենք այնպիսի ուժով, որը աշխարհը դեռ չի տեսել»,-գրել է Թրամփը Truth Social հարթակում։

Հաղորդումների համաձայն՝ Իրանը արդեն պատասխան հարվածներ է հասցրել մի շարք թիրախների Պարսից ծոցում, այդ թվում՝ ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներին։ Թրամփը հայտարարել է, որ ռմբակոծությունները կշարունակվեն «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», հավելելով, որ Խամենեիի մահը իրանցիներին տալիս է «մեծագույն հնարավորություն» իշխանությունը խլելու գործող ռեժիմից։

Իրանի վերջին շահի որդին և արտերկրում գործող իրանական ընդդիմության առավել հայտնի գործիչներից մեկը՝ Ռեզա Փահլավին, կրկին հայտարարել է երկրի առաջնորդի դեր ստանձնելու իր հավակնությունների մասին։ Մարտի 1-ին The Washington Post թերթում հրապարակված հոդվածում նա գրել է. «Շատ իրանցիներ, հաճախ իրենց կյանքը վտանգելով, ինձ կոչ են արել առաջնորդել այս անցումը։ Ես խոնարհվում եմ նրանց խիզախության առաջ և ընդունել եմ նրանց կոչը»։

Նրա խոսքով՝ առաջընթացի ուղին կլինի թափանցիկ․ նոր սահմանադրություն՝ ընդունված հանրաքվեով, այնուհետև՝ ազատ ընտրություններ միջազգային վերահսկողության ներքո։

«Երբ իրանցիները քվեարկեն, անցումային կառավարությունը կլուծարվի», -գրել է նա։ Փահլավին ընդգծել է, որ Իրանը չի կրկնի Իրաքի պատերազմից հետո եղած «սխալները»։

«Չի լինի ինստիտուտների լուծարում, չի լինի իշխանության վակուում, չի լինի քաոս», -խոստացել է նա։