Գերմանացի դատախազները պնդում են, որ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության դրսևորում է

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի դատախազները հայտարարել են, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցին «Պինոկիո» անվանելը խոսքի ազատության սահմաններում է, գրում է DPA գործակալությունը՝ անդրադառնալով Facebook-ում վիրավորական համարվող մեկնաբանությունների շուրջ վեճին։

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Գերմանիայի ոստիկանությունը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ հետաքննում է Facebook-ում մի շարք մեկնաբանություններ, որոնք կապված են Մերցի Հեյլբրոն քաղաք կատարած այցի հետ։

Անցյալ տարի Հեյլբրոնի ոստիկանությունը Facebook-ում հայտարարել էդ Մերցի այցի հետ կապված մեկօրյա թռիչքների արգելքի մասին։

Գրառումը հավաքել էդ մոտ 400 մեկնաբանություն, որոնցից շատերը քննադատել էին  կանցլերին՝ թռիչքների արգելքի ֆոնին։ Ոստիկանության խոսնակը հայտարարել էր, որ մեկնաբանություններից մի քանիսը վիրավորական բնույթի են եղել՝ Մերցին տարբեր պիտաակվորումներ են տվել, նաև անվանել «Պինոկիո»։

Ոստիկանության մեկնաբանությունները իրարանցում են առաջացրել Գերմանիայում և դրա սահմաններից դուրս, սոցիալական ցանցերի օգտատերերը մտահոգություն են հայտնել խոսքի ազատության հնարավոր սահմանափակումներ վերաբերյալ։

Սակայն երեքշաբթի օրը Հեյլբրոնի դատախազությունը պարզաբանել է, որ Մերցին «Պինոկիո» անվանած զանօգտատերը որևէ իրավական հետևանքների չի ենթարկվի։

Ոստիկանությունն առանձնացրել է 38 մեկնաբանություն, որոնք դատախազներն ուսումնասիրում են՝ որոշելու համար, թե արդյոք դրանք պատժելի են օրենքով, ասվում է հայտարարության մեջ։ Միաժամանակ, դատախազները դադարեցրել են «Պինոկիոն գալիս է [Հելբրոն]» գրառման հետ կապված վարույթը՝ պնդելով, որ դա «իշխանություն ունեցողների քննադատության դեպք է, որը մտնում է խոսքի ազատության մեջ և, հետևաբար, թույլատրելի է»։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի