Տղա էինք, պահեցինք, Սերժ Սարգսյանը՝ Արցախի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.02.2026 | 18:48Ազգային ժողովի համապետական ընտրություններից 3 ամիս առաջ Հանրապետական կուսակցությունը դեռևս վերջնական որոշում չունի՝ ընտրություններին մասնակցելու է, թե ոչ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հստակ ժամկետ չնշեց՝ երբ են ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում ունենալու:
Նախագահն անդրադարձավ ընդդիմության ուժերի միջև լարվածությանը, ընտրություններից առաջ կենսաթոշակները բարձրացնելուն և այլ հարցերի:
Արցախի մասին խոսելիս, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սարգսյանի նախագահության շրջանում տված հարցազրույցի ընթացքում արած այն հայտարարությանը, թե «տղա եք, պահեք Արցախի հողերը», ասաց՝ տղա էինք, պահեցինք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Արաքս Մամուլյան