Արցախում էթնիկ զտում իրականացրած Ալիևը հայտարարել է, թե Խոջալուի դեպքերը «հայ ֆաշիստներ»-ի ձեռքի գործն է

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հայատյաց հայտարարություններով հանդես գալ։

«Խոջալուի ցեղասպանությունը արյունալի ռազմական հանցագործություն է, որը կատարվել է հայկական պետության, հայ ֆաշիստների կողմից՝ ադրբեջանցիների, մարդկության, ամբողջ մարդկության դեմ», – հայտարարել է Ալիևը, որի հրահանգով 2023թ-ի ադրբեջանական բանակը ռազմական ագրեսիա ու էթնիկ զտում է  իրականացրել:

Ադրբեջանական  լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին  Ալիևն ասել է Իվանյան  համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

«Հայկական պետությունը պատասխանատվություն է կրում դրա համար: Մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 600 անմեղ խաղաղ բնակիչներ, որոնցից 106-ը կանայք և 63-ը երեխաներ էին, դաժանորեն սպանվել են հայ ֆաշիստների կողմից, 150 մարդ անհետ կորել է, և պարզ է, որ նրանք նույնպես սպանվել են հայերի կողմից: Նրանցից մի քանիսի մնացորդները հայտնաբերվել և թաղվել են օկուպացիայից հետո», – ասել է Ալիևը:

Նա իր խոսքում նաև արդարացրել է հայերի դեմ իրականացրած էթնիկ զտումը`նշելով, թե «հակաահաբեկչական գործողության արդյունքում անօրինական խունտա ռեժիմը ոչնչացվել է, օկուպանտները վտարվել են հողերից »:

«Իհարկե, ռազմական հանցագործներին արդարադատության առաջ կանգնեցնելը և արդար դատավարություն կազմակերպելը, կրկնում եմ, մեր արդարադատության վերջնական նպատակն էր….Վերջապես, վերջին քայլը վերջերս Բաքվում տեղի ունեցած ռազմական հանցագործների դատավարությունն էր։ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրած ավազակները, որոնց ձեռքերը ներկված էին ադրբեջանական ժողովրդի արյունով, պետք է պատասխանեին դատարանի առջև», – նշել է նա՝ նկատի ունենալով Արցախի ղեկավարների դատերը։

44-օրյա պատերազմի ընթացում հայ բնակչության դեմ ադրբեջանական բանակի կողմից կատարված ու փաստագրված ռազմական հանցագործություններն արդարացնող Ալիևը նշում է, թե, իբր , Բաքուն  պատերազմ չի  մղել անմեղ, անզեն քաղաքացիական անձանց դեմ։

«Մեր թույլտվությամբ մեր հողերում ժամանակավորապես տեղակայված էին օտարերկրյա զինվորականներ։ Եթե որևէ մեկը կարծում է, որ սա մեզ ինչ-որ կերպ կխանգարի, սխալվում է։ Մենք բազմիցս հաղորդագրություններ ենք ուղարկել հայկական կողմին՝ խնդրելով դադարեցնել անջատողականությունը, կանգնեցնել անօրինական խունտա ռեժիմը և Ղարաբաղում ապրող հայերին ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն։ Մենք դա բազմիցս հայտարարել ենք։ Մենք նույնիսկ ինտերնետի միջոցով ներկայացրել ենք վերաինտեգրման ծրագիր, բայց համարժեք արձագանք չենք ստացել։ Նրանց խրախուսելու, նրանց կրկին մեր դեմ հրահրելու, ադրբեջանական պետությունն ու պետականությունը անտեսելու համար տրվել են առաջարկություններ, ուղարկվել են զենքեր, ուղարկվել են ականներ։ Նրանք կարծում էին, որ այստեղ հաստատվող օտարերկրյա պետության զորակազմը ինչ-որ կերպ կխանգարի մեզ։ Մենք ոչնչից չէինք վախենում։ Դա հնարավոր չէր կանգնեցնել, ով մեր կամքին հակառակվի, կջախջախվի»,- նշել է Ալիևը։

Այդուհանդերձ, Ադրբեջանի պաշտոնազուրկ նախագահ Այազ Մութալիբովի խոսքերով՝ Խոջալուի դեպքերը կազմակերպված էին  ընդդիմադիրների կողմից, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում անեին․ այսինքն՝ Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք կազմակերպված կերպով զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջալուի բնակչների մարմինների պղծմամբ որպեսզի հետագայում այդ նկարները քաղաքական նպատակներով իր դեմ կարողանային օգտագործել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի