Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է․ Վրաստանում ՀՀ դեսպանություն
Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, որը մերկասառույցի պատճառով փակ էր կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար, այժմ բաց է և բեռնատարները կարող են ազատ երթևեկել։ Աս մասին տեղեկացավ Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունից:
«Ստեփանծմինդա-Լարս անցակետի ռուսական հատվածը ևս բացվել է, և բեռնատարները մտնում են Վրաստան։ Ռուսական հատվածում կա խցանում»,- նշված է «Ֆեյսբուք»-ի՝ դեսպանության էջում տեղադրված հաղորդագրության մեջ։