Ռուսաստանը կրկին կռվում է սովորական բնակելի շենքերի դեմ. Զելենսկի

Լուրեր

18.08.2026 | 15:34
Հայ շախմատիստները 5-րդ տեղն են գրավել Միխայիլ Բոտվիննիկի գավաթում
18.08.2026 | 15:30
Լուսինե Բադալյանը՝ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
18.08.2026 | 15:26
Դադարեցրել է «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային համալիրի գործունեությունը. այն նաև կապարակնքվել է
18.08.2026 | 15:15
Մ-20 ԱԱ. Գոռ Խաչատրյանը նույնպես կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
18.08.2026 | 15:10
Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունն ավարտվել է // Երևանում լքված նորածնի մորը դեռ չեն գտել․ ԼՈՒՐԵՐ
18.08.2026 | 15:05
Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը
18.08.2026 | 15:01
Կարեն Բրուտյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
18.08.2026 | 14:57
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չտարածել Երևանում հայտնաբերված նորածնի դեմքը
18.08.2026 | 14:51
Փաշինյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են TRIPP նախագծի իրականացման ընթացքը
18.08.2026 | 14:48
Բաշար Ասադի զարմիկին Սիրիայում մահապատժի են դատապարտել՝ սպանությունների և խոշտանգումների համար
18.08.2026 | 14:39
Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ ESPN-ի
18.08.2026 | 14:32
Կանխվել է Օձունում բռնկված հրդեհի տարածումը
18.08.2026 | 14:23
Իրանի Մեջլիսի խոսնակը նշել է Հորմուզի նեղուցի վերաբացման պայմանները
18.08.2026 | 14:15
Աբովյանում համայնքային հողի ապօրինի օտարման գործով 3 անձ կկանգնի դատարանի առաջ
18.08.2026 | 14:07
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում նորածնի լուսանկարների և տեսանյութերի տարածումը, որոնք արվել են բուժօգնություն ստանալու ընթացքում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է  Ռուսաստանի կողմից 420 անօդաչու թռչող սարքերով և 39 հրթիռներով վերջին հարձակման մասին՝ նշելով, որ հակառակորդը թիրախավորել է Պոլտավայի մարզի գազային ենթակառուցվածքները և Կիևի ու Դնեպրի մարզերի էլեկտրական ենթակայանները, ինչպես նաև այլ թիրախներ: Հակառակորդի հրթիռների մեծ մասը խոցվել է գործընկերների կողմից որոշ հակաօդային պաշտպանության հրթիռների արագ մատակարարման շնորհիվ, հաղորդում է УНН-ը։

«Այսօր գիշերը Ռուսաստանը կրկին կռվում էր կարևորագույն ենթակառուցվածքների և սովորական բնակելի շենքերի դեմ։ Մեր ժողովրդի վրա արձակվել են չորս հարյուր քսան անօդաչու թռչող սարքեր, որոնց մեծ մասը «Շահեդներ» էին, և 39 տարբեր տեսակի հրթիռներ, այդ թվում՝ 11 բալիստիկ հրթիռներ», – նշել է նա սոցիալական ցանցերում։

Նրա խոսքով՝ «ավերածություններ կան ութ շրջաններում. վնասվել են բազմաթիվ մասնավոր և բազմահարկ շենքեր»։ «Այս պահի դրությամբ հայտնի է, որ այս հարձակման հետևանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ երեխաներ»,- նշել է Զելենսկին։

«Հարվածներ են հասցվել նաև Պոլտավայի մարզի գազի ենթակառուցվածքներին, ինչպես նաև Կիևի և Դնեպրի մարզերի էլեկտրական ենթակայաններին։ Փրկարարները աշխատել են Չեռնիգովում, Զապորոժիեում, Խարկովում, Կիրովոգրադում, Վիննիցայում, Կիևի մարզերում և մայրաքաղաքում»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի