Փեզեշքիանն արձագանքել է Թրամփի՝ 32,000 զոհի մասին հայտարարությանը

Լուրեր

29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:13
էդ տրամաբանությամբ Էդգար Ղազարյանը օրը մի քանի անգամ պիտի ծեծ ուտի․ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:06
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Հինգշաբթի առավոտյան Մազանդարան նահանգ այցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  պատասխանել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս արած հայտարարությանը, որը պնդում էր, որ Իրանը սպանել է 32,000 մարդու՝ մեղադրանքն անվանելով անհիմն, գրում է Mehr-ը։

Նա նշել է, որ Իրանը հրապարակել է զոհերի ցուցակները նույնականացման համարներով։ Ըստ Փեզեշքիանի՝ անվտանգության և զինված ուժերի ավելի քան 2000 ներկայացուցիչներ «զոհվել են երկիրը և նրա ժողովրդին պաշտպանելիս»։

Իրանի նախագահը հավելել է, որ վերջին անկարգությունների ժամանակ ավելի քան 350 մզկիթ և 300 դպրոց է հրկիզվել։ Նա ցուցարարների գործողությունները որակել է որպես ահաբեկչություն, այլ ոչ թե՝ բողոքի ակցիա։

Փեզեշքիանն ասել է, որ հակառակորդները փորձում են վերացնել կարող գիտնականներին և որակավորված մասնագետներին՝ երկիրը թուլացնելու համար, սակայն ընդգծել է՝  «ազգային միասնությունն ու համագործակցությունը կանխում են որևէ ուժի կողմից Իրանը կաթվածահար անելը»։

Թրամփն ասել էր, որ ներկայումս Միացյալ Նահանգները նախընտրում է Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, բայց դեռևս երաշխիքներ չի ստացել Թեհրանից՝ հրաժարվելու միջուկային զենք ունենալու մտքից։ Նա նշել էր, որ Իրանը և նրա պրոքսիները «տարածում  են միայն ահաբեկչություն, մահ և ատելություն», հավելելով, որ վերջին շաբաթների ընթացքում Իրանի առաջնորդները սպանել են առնվազն 32,000 ցուցարարի: Նա նաև զգուշացրել էր, որ Իրանը մշակել է հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Եվրոպային, և աշխատում է հրթիռների վրա, «որոնք շուտով կհասնեն» ԱՄՆ-ին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի