Վարչապետը ՍԱՏՄ ղեկավարի տեղակալներ է նշանակել
Քաղաքականություն
25.02.2026 | 22:58
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Գրիգոր Մկրտչյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է որոշման մեջ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արա Եղոյանը ևս նշանակվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արա Եղոյանին նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ: