ԱՄՆ-ն դեմարշ է հայտարարել Կիևին Նովոռոսիյսկի նավթային տերմինալին հարվածից հետո

Լուրեր

27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
27.10.2026 | 20:30
10 գդալ շաքար՝ 1 շիշ էներգետիկում. թևեր տվող ըմպելիքի ու մրգային գոլորշու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան Պետդեպարտամենտից դեմարշ՝ պաշտոնական դիվանագիտական ​​ծանուցում է ստացել՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Նովոռոսիյսկի նավթային տերմինալի վրա հարձակումից հետո, որը տեղի է ունեցել դեռևս 2025 թվականի նոյեմբերին: Այս մասին հաղորդում է «Суспiльне»-՝ հղում անելով Ստեֆանիշինային։

Ըստ Ուկրաինայի դեսպանի՝ ԱՄՆ արձագանքը պայմանավորված էր նրանով, որ հարվածները անմիջականորեն ազդել են ամերիկյան շահերի վրա, գրում է The Insider-ը։

«Մեզ հայտարարեցին, որ Նովոռոսիյսկի վրա ուկրաինական հարձակումներն ազդել են Ղազախստանի միջոցով իրականացվող որոշ ամերիկյան ներդրումների վրա։ Եվ մենք Պետդեպարտամենտից լսեցինք, որ մենք պետք է զերծ մնանք ամերիկյան շահերի վրա հարձակումներից», – նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
ԱՄՆ-ն չի առաջարկել, որ Ուկրաինան լիովին զերծ մնա Ռուսաստանում կարևորագույն և ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակումներից։

Անցյալ տարվա նոյեմբերին ուկրաինական ուժերը առնվազն երեք անգամ հարձակվել են Նովոռոսիյսկ նավահանգստի նավթային տերմինալի վրա: Նոյեմբերի 14-ի գիշերը տեղի ունեցած հարձակումից հետո իշխանությունները քաղաքում արտակարգ դրություն էին հայտարարել, իսկ «Տրանսնեֆտը» դադարեցրել էր նավթի մղումը նավահանգիստ:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նոյեմբերի 25-ին հաղորդել էր ևս մեկ հաջող հարվածի մասին՝ նշելով, որ վնասվել են նավթի  սարքավորումները: Նոյեմբերի 29-ին ծովային անօդաչու թռչող սարքերը կրկին հարձակվել էին նավահանգստի վրա՝ ոչնչացնելով նավամատույցներից մեկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի