Փաշինյանն «օլիգարխների որս» է սկսել. վարչապետի պնդումները երեկ և այսօր, իսկ վա՞ղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.04.2026 | 23:28
Կրեմլը վերանայում է ինտերնետի սահմանափակումների նկատմամբ մոտեցումը՝ վախենալով Պուտինի վարկանիշի անկումից․ Bloomberg
14.04.2026 | 23:13
ԱՄՆ-ում ձերբակալում են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հարազատներին․ հինգ անձ սպասում է արտաքսման
14.04.2026 | 23:01
Հայաստանը և Ֆրանսիան խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
14.04.2026 | 22:51
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով
14.04.2026 | 22:33
Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը․ ՊՆ
14.04.2026 | 22:12
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ադրբեջանի տնտեսությունը թուլացել է, ՀՆԱ-ն՝ նվազել
14.04.2026 | 21:59
Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդը դատապարտվել է ազատազրկման՝ Էրդողանին վիրավորելու համար
14.04.2026 | 21:45
Մերժում՝ առանց բացատրության. ինչու է ՀԱՀ-ը թերի պատասխաններ տալիս դիմորդին
14.04.2026 | 21:39
ԱԺԲ-ի վարչապետի թեկնածուն Վարուժան Ավետիսյանն է
14.04.2026 | 21:35
Էրդողանը շնորհավորել է Մագյարին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ. Ալիևը դեռ լռում է 
14.04.2026 | 21:20
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը․ ՔԿ
14.04.2026 | 21:12
Սաուդյան Արաբիան պահանջում է, որ ԱՄՆ-ը վերադառնա Իրանի հետ բանակցություններին՝ վախենալով Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումից. WSJ
14.04.2026 | 21:00
Դեմ ենք բոլորին․ նախկինները կողմ են՝ ՀՀ-ն ռուսական գաղութ մնա, ներկաները համաձայն են նաև Թուրքիայից և Ադրբեջանից կախմանը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 20:48
Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում
14.04.2026 | 20:40
Գալուզինը Բաքվում է. Բայրամովի հետ անվտանգության և տնտեսական հարցեր է քննարկել
Բոլորը

Վարչապետի պաշտոնը ստանձնելու օրվանից Փաշինյանը կռիվ է տալիս Հայաստանում գոյություն ունեցող և չունեցող օլիգարխների դեմ։
«ՀՀ-ում օլիգարխիա և օլիգարխներ չկան»,- 2018 թվականի սեպտեմբերի 16-ին արված այս հայտարարությունից մեկ ամիս անց Փաշինյանը վերահաստանում է իր պնդումը։ Այս անգամ հենց Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ նրան նոր կարգավիճակ է շնորհում։

«Պարոն Ծառուկյանը ՀՀ-ում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ․․․ ես ասել եմ, որ ՀՀ-ում օլիգարխներ չկան»,- հայտարարել էր վարչապետը։

Փաշինյանը մեկ օր անց Ծառուկյանի սեփական տարածքից դուրս՝ Կապանում, հայտարարում է, որ օլիգարխներ կան, բայց չունեն նախկին ազդեցությունը․ «Սա չի նշանակում, որ էն մարդիկ, ովքեր օլիգարխ են եղել, նրանք դադարել են գոյություն ունենալուց, բայց նրանց կարգավիճակն է դադարել գոյություն ունենալուց»։

Փաշինյանը օլիգարխների թեմային անդրադառնում է նաև պաշտոնավարման մեկ տարվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսին։ Վարչապետը վերստին հայտարարում է, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան։ Հաջորդող տարիներին, ՀՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված, թեման կարծես մոռացության էր մատնվել։ Գուցե, այն առհասարակ դուրս գար քաղաքական քննարկումների օրակարգից, եթե ինքը ՝ Փաշինյանը, չվերադառնար դրան։

«Բոլոր նախկին իշխանությունները և բոլոր օլիգարխները վերջնականապես դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից, 2026-ի ընտրություններից հետո դուք չեք տեսնի քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ»։

Փաշինյանի այս հայտարարությունն օրեր առաջ էր՝ ՔՊ-ում կազմակերպված ներկուսակցական ընտրությունների ընթացքում ճեպազրույցի ժամանակ։ Վարչապետի վերջին հայտարարությունը օլիգարխների մասին նոր հարցեր է առաջացնում․ ինչպես է Փաշինյանը քաղաքական դաշտից հեռացնելու մի բան, որը, իր իսկ պնդումների համաձայն, արդեն գոյություն չունի։

Նախկին նախագահներին ու օլիգարխներին քաղաքական կյանքից դուրս թողնելու մասին Փաշինյանը հայտարարեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ին իշխանութունից հեռացնելու հայտ են ներկայացնում։ Արդյո՞ք այս անձինք համարվում են օլիգարխ․ դասական առումով օլիգարխ են անվանում խոշոր կապիտալ ունեցող և զգալի ազդեցություն վայելող այն գործարարներին, որոնք իրենց ֆինանսական ռեսուրսների և կապերի շնորհիվ կարողանում են ներգործել ոչ միայն տնտեսական գործընթացների, այլև քաղաքական որոշումների և պետական կառավարման վրա։ Արդյո՞ք «Կրթվելը նորաձև է» շարժումն առաջնորդող Փաշինյանը տեղյակ չէ այս ամենից։

«Ես չգիտեմ դա կրթության պակասի խնդիր է, թե քարոզչական հնարք է, բայց ասել, որ նրանք օլիգարխ են, չափազանցված է»,- ասում է ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը։

ԹԻՀԿ փորձագետը միաժամանակ նշում է՝ թե՛ Քոչարյանը, թե՛ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը նախկինում ակտիվ ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում՝ ունենալով ահռելի կարողություն։

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի համար պարզ է՝ ինչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը։ «Կան նախկին օլիգարխներ, որոնք ուզում են քաղաքական հայտով հանդես գալ։ Խոսքը նաև ռուսաստանցի օլիգարխների մասին է, ՌԴ-ում կրիմինալ օլիգարխիկ ռեժիմ է, այնտեղի ներկայացուցիչն այստեղ քաղաքական հայտով հանդես է գալիս, խոսքը նրան է վերաբերվում»։

Մինչ Փաշինյանը հերթական անգամ հայտարարում է օլիգարխների դեմ պայքարի մասին, հիշարժան է դառնում, թե նա ինչպես էր հուշագրեր ստորագրում Ծառուկյանի հետ և նրա կադրերին նախարարական պորտֆելներ տալիս կամ պատերազմից հետո քննարկում ընտրություններին գնալու տարբերակները։

Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ակտիվացման ֆոնին օլիգարխների դեմ պայքարի մասին հիշած Փաշինյանը մինչ այս կարծես խնդիր չի տեսել սեփական թիմում ոչ պակաս խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի ներկայության հետ կապված։ Սուքիասյանը 2021 թվականից իշխող ՔՊ խմբակցության պատգամավոր է։ Ի տարբերություն իր խնամի Ծառուկյանի՝ Սուքիասյանը իշխանական որոշումների վրա առնվազն իր մեկ քվեով ազդելու լծակ ունեցել է, նա այս տարիներին ակտիվ ելույթներ է ունեցել, հարցեր է հնչեցրել՝ առաջ մղելով գործարար համայնքի շահերը։ Այդուհանդերձ, Սուքիասյանը 2026-ի ընտրություններում ՔՊ-ի ցուցակում ընդգրկված չէ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2021-ին բացահայտ հայտարարել էր, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն։ Ի տարբերություն 2021-ի՝ այս տարի Ավինյանը պատգամավորի թեկնածու կլինի։

Հիշեցնենք՝ Փաշինյանի մեկ այլ թիմակից՝ մեծահարուստ Գուրգեն Արսենյանն էլ ՌԴ-ում ՀՀ դեսպանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան