Հայտնի է Թրամփի կալվածքի մոտ սպանված զինված տղամարդու ինքնությունը

Լուրեր

28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զինված տղամարդը, որը մտել էր Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո կալվածքի պահպանվող տարածք  և  սպանվել գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից, նույնականացվել է որպես 21-ամյա նկարիչ Օսթին Թաքեր Մարտին, Քեմերոն քաղաքից՝ Հյուսիսային Կարոլինայինց: Նրա ինքնությունը պարզվել է ամերիկյան լրատվամիջոցների կողմից՝ Հյուսիսային Կարոլինայի Մուր շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության և զոհի ընտանիքի հաղորդագրությունների հիման վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ Մարտինի ազգականը կիրակի երեկոյան կապ է հաստատել շերիֆի գրասենյակի հետ՝ շաբաթ երեկոյից նրա անհետացման մասին հայտնելու համար, որից հետո նա ավելացվել է անհետ կորած անձանց ազգային տվյալների բազայում: Հետագայում դաշնային իշխանությունները շերիֆի գրասենյակին տեղեկացրել են Ֆլորիդայում Մարտինի վերաբերյալ ակտիվ հետաքննության մասին։

Նրա զարմիկ Բրեյդեն Ֆիլդսը նշել է, որ իր ազգականը զենքի հանդեպ հետաքրքրություն չի ունեցել։ «Մենք նրան վերցում էինք կրակելու, բայց նա նույնիսկ զենքի չէր դիպչում։ Միակ բանը, որ նա օգտագործել էր, պնևմատիկ զենքն էր », – ասել է նա։

Ֆիլդսը նաև պնդել է, որ Մարտինի ընտանիքի բոլոր անդամները «Թրամփի մեծ կողմնակիցներ են»։ Սակայն նա հավելել է, որ զոհը «երբեք իրականում չի խոսել քաղաքականության մասին և չի ցանկացել խառնվել։ Ըստ The New York Times-ի, Մարտինը գրանցված է որպես անկախ ընտրող նահանգային ընտրական ցուցակներում, ինչը նշանակում է, որ նա կապված չէ որևէ կուսակցության հետ։

Զինված տղամարդը փորձել էր մտնել Մար-ա-Լագո տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:30-ին: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա անցել է Թրամփի կալվածքի բաց դարպասներով, երբ մեկ այլ մեքենա դուրս էր գալիս: Մարտինի ընտանիքի խոսքով՝ նա անհետացել է՝ հեռանալով արծաթագույն Volkswagen մակնիշի մեքենայով: Ֆլորիդայի Պալմ Բիչ շրջանի շերիֆի գրասենյակի տվյալներով՝ նմանատիպ մեքենա հայտնաբերվել է դեպքի վայրի մոտակայքում:

Իրավապահ մարմինների աշխատակիցը նաև նշել է, որ ներխուժողին «հրամայվել է գցել իր մոտ գտնվող երկու իրերը»։ «Այդ պահին նա իջեցրել է բենզինի բալոնը և բարձրացրել որսորդական հրացանը կրակելու դիրքի», – ասել է շերիֆը։ Դրանից հետո երկու գործակալներ և շերիֆի տեղակալը «կրակել են իրենց զենքերով՝ սպառնալիքը չեզոքացնելու համար»։

Շերիֆի գրասենյակը նաև հրապարակել է որսորդական հրացանի և պարկուճի լուսանկարը, որոնցով, ինչպես հայտարարվում է,  եկել  է Մարտինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի