Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ

Լուրեր

10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
Բոլորը

Իսրայելը փետրվարի 20-ի ուշ երեկոյան ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին։ Արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ, որոնց թվում՝ ահաբեկչական «Հեզբոլլա» շարժման 8 անդամ։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով շարժման ներկայացուցիչներին։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է 10 զոհի մասին, սակայն չի հստակեցրել՝ նրանցից քանիսն են եղել զինյալներ, իսկ քանիսը՝ խաղաղ բնակիչներ։ Զոհված «Հեզբոլլա»-ի անդամները գտնվել են Ռայակ գյուղի մերձակայքում՝ Լիբանանի հյուսիս-արևելքում։ Իսրայելի ներկայացուցիչների պնդմամբ՝ զոհվածները պատկանել են «Հեզբոլլա»-ի հրթիռային ստորաբաժանմանը։ Հարձակման հետևանքով վիրավորվել է 24 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իսրայելի իշխանություններին, հարվածներ են հասցվել նաև «Հեզբոլլա»-ի օբյեկտներին Բաալբեկի օդանավակայանի շրջանում, ինչպես նաև պաղեստինյան ահաբեկչական «ՀԱՄԱՍ» շարժման հրամանատարական կենտրոնին՝ Այըն ալ-Հիլյու փախստականների ճամբարի տարածքում՝ Լիբանանի հարավում։

2025 թվականի նոյեմբերին Իսրայելը հարված էր հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին։ Այդ ժամանակ հայտարարված թիրախը եղել է իսլամիստական «Հեզբոլլա» շարժման շտաբի ղեկավար Հեյթամ Ալի Թաբաթաբային։