«Գազպրոմ Արմենիան» 8,9 մլրդ դրամ հասույթ է ունեցել սահմանին գազի գինը իջեցնելով․ ի՞նչ է արել այդ գումարը․ Միքայել Մելքումյան

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի քննարկումը:

Նիստը վարող Միքայել Մելքումյանը ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքները «Գազպրոմ Արմենիայի» հետ կնքված համաձայնագրի որոշ դրույթներով սահմանափակվել են, և հանձնաժողովը որևէ դեր չի ունեցել սակագների սահմանման ժամանակ։

Հանձնաժողովին նախագահին դիտարկմանն ի պատասխան՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանն ասաց, որ հանձնաժողովի գործառույթներն այո՛ սահմանափակված են եղել, և  2018 թվականի սակագնի սահմանման ժամանակ իրենք որևէ թիվ չեն կարողացել քննարկել, քանի որ սակագինն արդեն իսկ սահմանված է եղել «Գազպրոմ Արմենիայի» ունեցած համաձայնագրով։

Միքայել Մելքումյանը հանձնաժողովի անդամների ուշադրությունը հրավիրեց նաև մեկ այլ խնդրի վրա։

«2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը սահմանին գազի գինը 189 դոլարիցը իջել է 165 դոլար և այդ իջեցման արդյունքում 8,9 մլրդ դրամ  հասույթ է գոյացել, որը պահպանվել է «Գազպրոմ Արմենիայում»։ Փաստորեն սահմանին գինը իջել է, իսկ հասույթը պահպանվել է «Գազպրոմ Արմենիայում»։ Հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ է արել «Գազպրոմն» այդ գումարի հետ»,- ասաց Մելքումյանը՝ ընդգծելով, որ արդեն իսկ ստորագրված համաձայնագրի մեջ որոշակի դրույթներ ունեն փոփոխության անհրաժեշտություն։