Խուզարկություններ՝ Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում
Հասարակություն
20.02.2026 | 10:53
Արմավիրի մարզի շուրջ 20 հասցեներում խուզարկություններ են ընթանում։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացնում են խուզարկություններ»,- տեղեկացրեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Այլ տեղեկություններ գերատեսչությունից չեն հայտնում։
Անի Թամրազյան