Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթի երկարությունը 2.5 կմ-ի է հասնում. ԱԳՆ խոսնակ

Լուրեր

24.04.2026 | 11:00
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
24.04.2026 | 10:49
ՃՏՊ՝ Աշտարակ քաղաքում․ վարորդը հոսպիտալացվել է
24.04.2026 | 10:46
Ադրբեջանի տարածքով այսօր հացահատիկ կուղարկվի Հայաստան
24.04.2026 | 10:37
Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով․ ՀՀ ԱԳՆ
24.04.2026 | 10:34
Թրամփը հայտնել է, որ Իսրայելն ու Լիբանանը հրադադարը երեք շաբաթով կերկարաձգեն
24.04.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.04.2026 | 10:10
ԵԱ․ Պայքարը սկսում են ազատ ոճի ըմբիշները
24.04.2026 | 09:58
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 09:52
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մեզ համար ոչ միայն անցյալի վկայություն է, այլև ապագայի հանդեպ պատասխանատվություն՝ նման հանցագործությունները կանխելու հարցում․ ՄԻՊ
24.04.2026 | 09:35
Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:28
Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաև անցյալից հետևություններ անելու, ուժեղանալու և ապրելու մասին է․ Ալեն Սիմոնյան
24.04.2026 | 09:17
Չի կարելի թույլ տալ, որ Մեծ եղեռնը միջազգային խաղացողների համար մեկը մյուսի դեմ պայքարի գործիք դառնա․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 09:00
Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են. ՈՒՂԻՂ
24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
Բոլորը

Ռուս-վրացական սահմանային Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում հերթի երկարությունը 2-2.5 կմ-ի է հասնում, անցակետն աշխատում է արագացված ռեժիմով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ի ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հերթի գոյացումը հիմնականում բեռնատարներին է վերաբերվում»,- հավելեց նա:

Վրացական անցակետից ստացված տեղեկատվության համաձայն էլ՝ կցորդիչներով և կիսակցորդիչներով մեքենաների անցումը Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է. պատճառը եղանակն է՝ ձյունն ու մերկասառույցը: «Դրանով պայմանավորված՝ կարող են որոշակի սահմանափակումներ լինել նաև Հայաստան-Վրաստան անցակետում, որտեղ բեռնատարների մուտքը որոշակիորեն սահմանափակվում է: Մնացած մեքենաների համար որևէ սահմանափակում չկա»,- տեղեկացրեց Աննա Նաղդալյանը: