Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի

Լուրեր

09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող բնական հրդեհները հանգեցրել են 44 մարդու մահվան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:

Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է նահանգի հյուսիսային՝ Սակրամենտոյից շուրջ 150 կմ հեռավորությամբ գտնվող Բյութ շրջանում: Հրդեհն ավելի քան 450 ք.կմ տարածք է ընդգրկել:

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, այս շրջանի երկու քաղաքներում ևս 13 մարդու մարմին են գտել: «Այսօր ևս 13 մարդու մարմին է հայտնաբերվել: Այսպիսով զոհերի ընդհանուր թիվը հասել է 42-ի, ինչի արդյունքում այս հրդեհը դարձել է զոհերի թվով ամենախոշորը Կալիֆոռնիա նահանգի պատմության մեջ»,- մամուլի ասուլիսում հայտնել է շրջանի շերիֆ Քորի Հոնեան:

Նշենք, որ ևս 2 մարդ էլ զոհվել է նահանգի հարավում: Հրդեհների պատճառով Կալիֆոռնիայի մի շարք շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է գործում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ կարգադրել է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել նահանգին՝ տարերքի դեմ պայքարելու համար: