Ուկրաինացիները երբեք չեն ների Դոնբասի փոխանցումը Ռուսաստանին. Զելենսկի

Լուրեր

28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ուկրաինացիները կմերժեն խաղաղության համաձայնագիրը, եթե այն նախատեսում է ուկրաինական զորքերի միակողմանի դուրսբերում Դոնբասից և այդ տարածաշրջանի փոխանցում Ռուսաստանին: Զելենսկին այս մասին հայտարարել է Axios-ին տված հարցազրույցում, գրում է Current time-ը։

«Զգացմունքային առումով մարդիկ  դա երբեք չեն ներելու։ Երբեք։ Նրանք չեն ներելու ինձ, նրանք չեն ներելու [Միացյալ Նահանգներին]»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ուկրաինացիները չեն կարողանում հասկանալ, թե ինչու են իրենցից խնդրում զիջել լրացուցիչ հողեր։

«Դա մեր երկրի մի մասն է, այդ բոլոր քաղաքացիները, դրոշը, հողը», – հավելել է Ուկրաինայի նախագահը։

Հարցազրույցն անցկացվել է այն ժամանակ, երբ Ժնևում ընթանում էր Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող ուղիղ բանակցությունների երրորդ փուլը: Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը մնում է բանակցությունների գլխավոր խոչընդոտը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին երկու անգամ հստակեցրել է, որ զիջումների գնալու պարտականությունը Զելենսկիի վրա է, հաղորդում է Axios-ը։

«Հուսով եմ՝ սա պարզապես նրա մարտավարությունն է, այլ ոչ թե ընդունված որոշում»,- այս կապակցությամբ ասել է Զելենսկին։

Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին խաղաղ լուծում գտնելու ջանքերի համար և ասել, որ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ իր զրույցները չեն ուղեկցվել ճնշումներով։ Զելենսկին հավելել է, որ ինքն «այնպիսի մարդ չէ», որը հեշտությամբ զիջում է ճնշմանը։

Հարցազրույցում Զելենսկին կրկին ընդգծել է՝ տարածքային հարցում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Ռուսաստանի նախագահի հետ անձնական հանդիպումն է։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ իր թիմին հանձնարարել է ուսումնասիրել Ժնևում առաջնորդների ապագա հանդիպման հնարավորությունը։

Axios-ին տված հեռախոսազրույցում Վլադիմիր Զելենսկին հիշատակել է Վաշինգտոնի և Կիևի միջև գոյություն ունեցող համաձայնության մասին, որ ցանկացած ապագա համաձայնագիր պետք է ներկայացվի ազգային հանրաքվեի: Եթե այս համաձայնագիրը ենթադրում է Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերում՝ ինքնիշխանությունից և այնտեղ բնակվող ուկրաինացի քաղաքացիներից հրաժարվելու գնով, Զելենսկին կարծում է, որ նման համաձայնագիրը կմերժվի:

Ավելի ուշ Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել է, որ փետրվարի 17-ին Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ Պուտինի օգնական Մեդինսկիի գլխավորած քաղաքական խումբը «մտել է փակուղի», մինչդեռ ռազմական խումբը «շարունակել է առաջընթաց գրանցել»: Աղբյուրների համաձայն՝ ռուս բանակցողները բողոքել են Ուկրաինայի նախագահի վերջին հայտարարություններից և պնդել, որ Զելենսկին լուրջ չի բանակցություններ վարում, այլ փորձում է բարձրացնել իր ներքին ժողովրդականությունն ընտրություններից առաջ (ինչը Ռուսաստանը, հակառակ Ուկրաինայի օրենսդրության, պահանջում է): Բանակցությունները կշարունակվեն չորեքշաբթի։

Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում, կողմերն այն որակել էին որպես կառուցողական: Բանակցություններից հետո Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների էին փոխանակել՝ «157-ը 157-ի դիմաց» ձևաչափով:

Ուկրաինական պատվիրակությունը ներկայացնում են երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և նրա առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան, Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Գլխավոր հետախուզական վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։ Միացյալ Նահանգները ներկայացնում են Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը, փեսան՝ Ջարեդ Քուշները, ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դեն Դրիսկոլը և Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը։

Ռուսական պատվիրակությունը, Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովի փոխարեն, գլխավորում է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Նա գլխավորել է բանակցային թիմը 2022 թվականին և 2025 թվականին Ստամբուլում վերսկսված հանդիպումների ժամանակ։

Կոստյուկովը մնում է պատվիրակության կազմում, որին միացել են փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, որոնք, ըստ Կրեմլի, «կաշխատեն առանձին ուղղությամբ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի