Օպտիմալացման դեպքում կշտկվի վարձատրության համակարգը․Ատոմ Ջանջուղազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 13:39
Իշխանությունն ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 13:30
Թրամփը կցանկանար Պուտինին տեսնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովում, բայց կասկածում է, որ նա կմասնակցի
24.04.2026 | 13:21
Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց չեն ունեցել, տարածվող տեղեկությունը կեղծ է․ խոսնակ
24.04.2026 | 13:13
Գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. Պուտինի ուղերձը
24.04.2026 | 13:04
Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
24.04.2026 | 12:52
Հայաստանը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 12:43
Հիշում ենք, համերաշխություն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան
24.04.2026 | 12:34
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի կառավարական պատվիրակությանը
24.04.2026 | 12:27
Մի խաթարեք մեր ապրումները. Գարեգին Բ-ն չցանկացավ մեկնաբանել իր հասցեին մեղադրանքների թեման․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 12:18
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է պատրաստում՝ հրադադարի խզման դեպքում
24.04.2026 | 12:10
Ծիծեռնակաբերդ բարձրանալիս քաղաքացի է մահացել // Ադրբեջանով հացահատիկ է գալիս Հայաստան․ ԼՈՒՐԵՐ
24.04.2026 | 12:03
Ո՛չ ուրացումը, ո՛չ էլ թշնամանքը չեն կարող բուժել վերքերը. Պոլսո Հայոց պատրիարքն ուղերձ է հղել
24.04.2026 | 11:55
Օդեսայում ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ կան
24.04.2026 | 11:46
Դրոշ այրելը ակցիա է խաղաղության պայմանագրի չստորագրման համար. Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 11:33
Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Ազգային ժողովում այսօր գումարվել է հերթական նիստը, որի օրակարգում է ընդգրկված  2019 թվականի պետական բյուջեի նախագիծը։ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ 2018թ.-ին հաստատված կառավարության ծրագիրն ուներ ավելի հավակնոտ նպատակադրումներ:

«Հիմա էլ կառավարությունը շարունակում է պահպանել մտադրությունները, բայց ներկայացված նախագիծը չէր կարող չարտացոլել երկրում տեղի ունեցած զարգացումները»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։

Վերջինս նշեց, որ տնտեսական քաղաքականության վեկտորի հստակ նախանշումը արձանագրված փաստ է, այս բյուջեն ենթադրում է  ճյուղային կառուցվածքի փոփոխություն, որի արդյունքում  խաղային բնագավառից անցում կկատարվի բարձր տեխնոլոգիաների և արտահանման զարգացման։

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ասաց, որ նախատեսվում է հարկերի գծով հարկային բեռի ավելացում, բյուջեի վրա ազդեցության չեզոքության ապահովում:

Ատոմ Ջանջուղազյանը խոսեց նաև կառավարման համակարգում օպտիմալացման արդյունքում սպասվող վարձատրության համակարգի շտկման մասին և նշեց։

«Եղած միջոցները բավարար են, որ օպտիմալացման դեպքում կշտկվի վարձատրության համակարգը: Խոսքը մասնավորապես ղեկավար և աշխատակից հարաբերակցության մասին է։ Կառավարման տեսության մեջ հայտնի մեկ ղեկավարին 7-11 աշխատակցի հասցնելու պարագայում հնարավորություն կստեղծվի 20-22 տոկոսի չափով բարելավել աշխատավարձի մակարդակը»։

Մանրամասները՝ տեսանյութում։