Վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել

Լուրեր

07.06.2026 | 14:19
«Դիտորդական կազմակերպություններից մոլորյալներ են եղել». Վաղարշապատի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:13
Ալեն Սիմոնյանը դստեր հետ մասնակցեց ընտրությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:10
«Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:10
Թիվ 14/19 ընտրատեղամասը մատչելի չէ հաշմանդամություն ունեցողների համար. սենյակը երկրորդ հարկում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 14:07
Սերժ Սարգսյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 14:06
Պետք է պատասխանել հարցին՝ պետությո՞ւն, թե՞ գաղութ ենք ուզում ունենալ․ սա քաղաքակրթական ընտրություն է. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:56
Օտարերկրյա համարներից կեղծ ահազանգեր են տարածվել ընտրատեղամասերում ռումբերի մասին
07.06.2026 | 13:51
Ինչո՞ւ փոփոխություն չի եղել, որ Սփյուռքի ՀՀ քաղաքացիները մասնակցեն քվեարկությանը․ Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:47
Ընտրողը քվեարկության է եկել ՀՀ քարտեզ-կրծքանշանով. վեճ՝ ընտրատեղամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:37
Ժամը 11:00-ի դրությամբ՝ քվեարկության ակտիվությունն ամենաբարձրն է վերջին 10 տարում
07.06.2026 | 13:34
Ուրախ կլինեի, որ երկիրը չտանենք նոր ցնցումների․Կարապետյանը՝ հետընտրական հնարավոր զարգացումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 13:28
Լևոն Զուրաբյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:26
Էդմոն Մարուքյանը քվեարկում է ԱԺ ընտրություններում. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 13:21
«Հանրապետություն»-ը դեռևս չի որոշել՝ դիմել վարչական դատարան, թե՞ ոչ․ արդյո՞ք սպասում են ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմանը
07.06.2026 | 13:11
Ահազանգ՝ քվեաթերթիկը ծրարի միջից տեսանելի է. ԿԸՀ-ն հերքում է
Բոլորը

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել Բաքվի զինվորական դատարանի վճռի առնչությամբ, ըստ որի՝ Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկմամբ։

«Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։

Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս  874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։

Ռուբենը զրկված է եղել  արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից: Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։

Չնայած Ռուբենի՝ որպես հումանիստի, բարեգործի և սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և միջազգային մասնագետների աջակցությունն ուժ և հույս են հաղորդում մեր ընտանիքին։

Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։

Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։

Մենք շարունակելու ենք  նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Factor.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Բաքվի զինվորական դատարանում հրապարակվել է Արցախի  Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը՝ մանրամասնելով, որ մեղադրող կողմը ցմահ ազատազրկում էր պահանջել։