ՀՔԱՎ-ը կբողոքարկի Վ․ Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ չնախաձեռնելու որոշումը

Լուրեր

04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՔԱՎ-ից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է քրեական վարույթ նախաձեռնել ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հաղորդման հիման վրա՝ հիմնավորելով, որ վերջինիս կողմից հնչեցված միտքը ներկայացվել է որպես հռետորական հարց և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների կատարման հրապարակային կոչի հատկանիշներ։

«2026 թվականի հունվարի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ տեղեկացնելով, որ 2026 թվականի հունվարի 11-ին ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հերթական հաղորդման ընթացքում՝ «Սոլովյով LIVE»-ի ժամանակ, ռուսական պետական հեռուստաալիքով ուղիղ եթերի ժամանակ ասել է․

«Հայաստանին կորցնելը շատ մեծ խնդիր կլինի: Մեզ համար մեծ խնդիր կարող է լինել Միջին Ասիայում և մենք պիտի հստակ ձևակերպենք մեր խնդիրներն ու առաջադրանքները: Խաղերն ավարտված են, թքած միջազգային օրենքների և իրավունքների վրա: Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում, ինչու՞ այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում: Միգուցե մեզ պետք է ձևակերպել մեր ազգային դոկտրինան. Որոնք են մեր ազդեցության գոտիները և ամեն ինչ հասկանալի կլինի։

Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում, քան այն, ինչ կատարվում է Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը, ահա սա հսկայական խնդիր է»։ 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաղորդման մեջ նշել էր, որ վերոնշյալ հայտարարությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված ոտնձգության կոչ և Ուկրաինայի հետ տարված անալոգիայով՝ ռազմական գործողությունների իրականացման հրապարակային հայտարարություն:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս կապակցությամբ հղում արեց ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին․

ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդված․ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդված․ Ագրեսիա իրականացնելու ուղղակի և հրապարակային կոչերը, նույն օրենսգրքի 330-րդ հոդված․ Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել էր, որպեսզի վերոնշյալ հայտարարությունների կապակցությամբ նախաձեռնվի քրեական վարույթ և տրվի համապատասխան քրեաիրավական գնահատական՝ հիմնավորելով, որ հրապարակային և զանգվածային լրատվության միջոցներով հնչեցված նման հայտարարությունները համապատասխանում են վերոգրյալ հոդվածների հանցակազմերին։

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրել էր, որ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է բողոքի հայտագիր՝ վերոնշյալ հայտարարության կապակցությամբ։

ՀՀ ԱԳՆ-ն նշել էր, որ դրանք հանդիսանում են ՀՀ ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն և թշնամական դրսևորում, և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։

Քննարկելով ներկայացված հաղորդումը՝ ՀՀ գլխավոր դատախազությունը եզրակացրել է, որ ներկայացված տվյալներով չի հիմնավորվում քրեական վարույթ նախաձեռնելու համար անհրաժեշտ՝ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների կատարման հրապարակային կոչի առկայությունը, և այդ հիմքով քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատրաստվում է բողոքարկել դատախազության այս որոշումը՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված նմանատիպ հայտարարությունների նկատմամբ պատշաճ քրեաիրավական գնահատականի անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Factor TV-ն անդրադարձել էր ռուս մեկնաբանի հայտարարությանը՝ ներկայացնելով Հայաստանում նրա կոչի արձագանքները։