Զինծառայողների աշխատավարձերը չեն բարձրանա.Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
12.11.2018 | 17:29«Պաշտպանության նախարարությունը հնարավորություն ունի խնայողությունների հաշվին հոգալ աշխատավարձերի բարձրացման հարցը, սակայն նույնիսկ պաշտպանական բյուջեի 26 տոկոս ավելացման դեպքում, բյուջեով աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Նրա պնդմամբ` թեև բյուջեի մոտ 45 տոկոսը նախատեսված է հենց աշխատավարձերի և հավելավճարների համար, սակայն աշխատավարձերի բարձրացում հնարավոր կլինի ունենալ տնտեսության զարգացման դեպքում: