Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Նախիջևանի կողմից տարածքային առաջխաղացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
12.11.2018 | 16:45«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Նախիջևանի շրջանում Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չի «ազատագրել», և դրանում լրագրողները հնարավորություն ունեցել են համոզվելու: Դրանք եղել են մինչդիրքային տարածքներ, որոնք կրճատվել են: Հայաստանի Զինված ուժերը այդ տարածքներում երբևէ հսկողություն չի իրականացրել: Մենք փորձել ենք գործողություններ իրականացնել հնարավոր առաջխաղացումը կանխելու համար, և գործողությունները հաջողությամբ ընթացել են»,- անդրադառնալով տարբեր լրատվամիջոցների հրապարակումներին, թե ադրբեջանական զորքերը Նախիջևանի հատվածում որոշակի առաջխաղացում են գրանցել, ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
Տոնոյանը նշեց` տարածքի կրճատումը չի եղել մեր դիրքերի հաշվին: