Չեմ ընկալում մի քանի երկրի քաղաքացու, որ կարող է լինել ՀՀ վարչապետ. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.05.2026 | 16:50
ՌԴ-ն դիտավորյալ ուկրաինական ԱԹՍ-ները վերահասցեագրում է Բալթյան երկրներ․ Լիտվայի ԱԳ նախարար
21.05.2026 | 16:40
Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
21.05.2026 | 16:35
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 16:24
Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչները քննարկել են հարկային նոր հայեցակարգին առնչվող հարցեր
21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ն լքելու մասին // Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 15:01
Համակարգային է դառնում. Զախարովան` ԵՏՄ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին
21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
Բոլորը

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումներին՝ հայտարարելով, որ վարչապետի պաշտոնում չի պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա նշեց, որ երկքաղաքացիության ինստիտուտին ինքը դեմ չէ, և այն շարունակելու է գործել, սակայն սահմանադրական բարձրագույն պաշտոնների դեպքում իրավիճակն այլ է։

«Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, որի շահերի կենտրոնը միայն Հայաստանն է։ Մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերին ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին»,– ասաց Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ քաղաքացիությունը զուտ անձնագիր կամ թուղթ չէ, այլ ենթադրում է տվյալ պետությանը հավատարմության երդում և պարտավորություն։

Այդ պատճառով, ըստ նախարարի, ՀՀ վարչապետ և վարչապետի թեկնածու պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձը։

Անդրադառնալով այս մասով իրավական մեկնաբանություններին՝ Արփինե Սարգսյանը նշեց. «Ես ուղղակի մտածում եմ, որ, փաստորեն, հնարավոր է ստեղծագործ նմանատիպ միտք ունենալ նաև իրավաբանությունում, բայց բոլորիս կհորդորեմ չկորցնել իրատեսականության զգացողությունը»։

Հիշեցնեն՝ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Կարապետյանը, սակայն, վերջին չորս տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում և ունի այլ երկրների քաղաքացիություն։

Մանրամասները՝ տեսանյութում։