Երևանը պատրաստ չէ անձրևներին դիմակայել․ մեկ օր անձրև եկավ, տեսանք քաղաքով ինչ գետեր էին հոսում․ Կարինե Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
Բոլորը

Բնապահպան Կարինե Դանիելյանն ահազանգում է՝ Երևան քաղաքը պատրաստ չէ անձրևներին դիմակայել։

«Ընդամենը մեկ օր անձրև եկավ, և մենք տեսանք, թե ինչ գետեր էին հոսում քաղաքով մեկ։ Մենք մի քանի սելավատարեր ունենք․ դա Հրազդանն է, Գետառն է, Ջրվեժ գետակն է։ Զարմանալի է, որ ռեստորանները օրինակ շարված են հենց Հրազդանի եզրին․ չէ՞ որ պետք է հիշել, որ դա քաղաքի սելավատարն  է, և այդ ռեստորանները կարող են խնդիրներ ունենալ գետի վարարման հետ կապված»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց բնապահպանը՝ առանձնացնելով նաև քաղաքի հեղեղատար համակարգերի աղտոտվածության հարցը։

Կարինե Դանիելյանը նշեց, որ քաղաքի սելավընդունիչները կա՛մ կիսով չափ են կառուցված, կա՛մ կիսով չափ լցված են շինարարական աղբով։

«Իրենց ֆունկցիան կատարել չեն կարող, իսկ դրանք կառուցվել են այն պատճառով, որ սարերից եկող ջուրը պետք է հավաքվեր այդտեղ, հետո նոր  հասներ Հրազդան գետ կամ Գետառ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։